Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ղեկավարների հանդիպում Սպիտակ տանը՝ գլոբալ հակամարտությունները քննարկելու համար։ «Ես արդեն ասել եմ նրան. դուք պետք է շտապ անձամբ հանդիպեք Սպիտակ տանը։
Մենք պետք է կազմակերպենք հանդիպում։ Տեսաժողովը չի աշխատի», - ասել է Լուլան TV Brasil-ի «Cem Censura» հաղորդման ժամանակ։ Բրազիլիայի առաջնորդը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գործողությունները՝ պնդելով, որ երկրները գործում են միակողմանիորեն՝ կոլեկտիվ լուծումներ փնտրելու փոխարեն:
Լուլայի խոսքով՝ աշխարհը վերջին տարիներին զենքի վրա ծախսել է 2.7 տրիլիոն դոլար, բայց «ոչինչ չի արել սովի, աղքատության դեմ պայքարի կամ էներգիայի պակաս ունեցող երկրներին օգնելու համար»:








