Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 238. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է


. «Խորհրդային տարիներից սկսված և երկու տարի առաջ մեծ խոստումներով վերսկսված Կապսի ջրամբարի շինարարությունը փաստացի ձախողման եզրին է։ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել:Չինական կապալառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պատվիրատու կառույցների ոչ բավարար վերահսկողության արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվել են, իսկ ծրագրի իրականացումը լրջորեն հետ է ընկել նախատեսված ժամանակացույցից։


Այս պահին իրականացված է աշխատանքների ընդամենը 11-15 տոկոսը, այն դեպքում, երբ միջազգային մրցույթը շահած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը պարտավոր էր առաջին փուլն ավարտել 34 ամսում՝ այսինքն 2026-ին։ Սակայն փաստացի արձանագրված է 270 օրվա կամ մոտ ինը ամսվա ուշացում, որը, ըստ մասնագետների, այլևս հնարավոր չէ լրացնել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ բացահայտորեն ընդունել է՝ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելու կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելու հնարավորություն պարզապես չկա։ Այսինքն՝ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում:Ի՞նչն է իրականում պատճառը։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված անձնակազմը չի կարողացել ժամանակին մոբիլիզացնել։ Արդյունքում չեն մշակվել պայմանագրով նախատեսված մեթոդաբանություններն ու փաստաթղթերը, ինչն էլ խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքների մեկնարկին։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ինչպե՞ս է նման ռիսկը անտեսվել մրցույթի փուլում, և ինչո՞ւ է խնդիրը բացահայտվել միայն պայմանագրի մեկնարկից հետո, երբ ժամանակն ու միջոցներն արդեն սկսում էին կորցվել։ Պաշտոնյաները փաստացի ընդունում են, որ մրցութային փուլում ռիսկերի գնահատումը թերի է եղել՝ այն համարելով «ոչ իրատեսական»։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է արդարացնել մի ծրագրի դեպքում, որի ֆինանսավորումը հասնում է հսկայական ծավալների։


Գերմանական KfW բանկը ծրագրի համար տրամադրել է 68.5 մլն եվրոյի վարկ, ևս 26.7 մլն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Խոսքը ոչ միայն ձախողվող շինարարության, այլ նաև հարկատուների ու միջազգային վարկատուների միջոցների վտանգման մասին է։


Հիշեցնենք որ Կապսի ջրամբարի շահագործմամբ նախատեսվում էր Շիրակի մարզում 17 հազար հեկտար հողի լիարժեք ոռոգում ապահովել, ևս 2300 հեկտարը՝ մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Այս խոստումները տարիներ շարունակ ներկայացվել են որպես մարզի գյուղատնտեսության զարգացման առանցքային հենասյուն, սակայն այսօր դրանք մնում են թղթի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղի 74 ընտանիքներին և կառուցել «21-րդ դարի գյուղ»։ Վարչապետը երեք տարի առաջ խոստանում էր նոր քաղաքաշինական մշակույթ, ժամանակակից ենթակառուցվածքներ և օրինակելի բնակավայր։


Սակայն պարզվում է՝ գյուղի կառուցումը նույնիսկ չի էլ սկսվել։Խոսելով այս մեծամասշտաբ ձախողման մասին Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կապալառու ընկերությունը չի կատարել իր խոստումները, այո շինարարությունը կասեցված է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը և պատվիրատու կառույցը այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ ծրագրի ձախողումը արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ, իսկ տեմպերի անբավարար լինելը պաշտոնապես արձանագրվել էր։Կապսի ջրամբարի պատմությունը հերթական օրինակն է, թե ինչի կարող է հանգեցնել վատ կառավարումը, թույլ վերահսկողությունը, ռիսկերի թերի գնահատումը և օտարերկրյա կապալառուների նկատմամբ անհարկի վստահությունը։ Բայց գլխավորն այն է, որ կա մեղավոր՝ ի դեմս չինական ընկերության»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին