Իտալիական Autorita Garante della Concorrenza e del Mercato գերատեսչությունը (AGCM, երկրի հակամենաշնորհային կարգավորող մարմինը) ամերիկյան Apple ընկերությանը տուգանել է 98,6 միլիոն եվրոյով բջջային հավելվածների ոլորտում հակամենաշնորհային կանոնները խախտելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կարգավորող մարմնի կարծիքով՝ ընկերությունը խախտել է եվրոպական օրենսդրությունը App Store-ի համար հավելվածների կողմնակի մշակողների հետ հարաբերություններ կառուցելիս, որտեղ Apple-ը «բացարձակ գերիշխող դիրք» է զբաղեցնում։
Apple-ը, AGCM-ի կարծիքով, օգտվել է այս դիրքից և մշակողներին ստիպել օգտատերերից հատուկ թույլտվություն պահանջել App Tracking Transparency-ի (հավելվածներում տվյալներին հետևելու թափանցիկություն) քաղաքականության շրջանակներում տվյալներ հավաքելու համար:








