Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտ կործանվել է Ան-12 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է դեռ օդում, ինչից հետո օդանավը կտրուկ սկսել է նվազեցնել բարձրությունը և հրդեհվել գետնին բախվելիս։
Ըստ տեղեկությունների՝ անձնակազմը մինչև վերջին պահը փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի տներից։ Օդանավն ընկել է դաշտում, գետնի վրա ավերածություններ չկան։








