Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը, ազդանշան են ուղարկում աշխարհին, որ հրատապ խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը կհանդիպեն հինգշաբթի օրը՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։
«Աշխարհի երեք խոշորագույն տերությունների ղեկավարներն աշխարհին ազդանշան են ուղարկում, որ ամենահրատապ խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով»,- ասել է Պեսկովը լրագրողներին, նրա խոսքերը փոխանցում է «Վեստի»-ն։








