Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ժամանակ զոհված թաիլանդցի զինծառայողների թիվը ավելացել է երկուսով՝ հասելով 19-ի, այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։
«Պաշտպանության նախարարությունը և Թաիլանդի թագավորական բանակը դեկտեմբերի 16-ին հաստատել են, որ երկու թաիլանդցի զինվորներ են զոհվել Սուրինի սահմանին գտնվող 350-րդ բլուրը պաշտպանելիս, այն բանից հետո, երբ կամբոջական զորքերը սաստկացրել են բլրի ուղղությամբ հարձակումները», - նշվում է դեկտեմբերի 16-ի իրադարձությունների ամփոփման մեջ։
Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Կամբոջան շարունակել է ծանր հրաձգային զենքերով հարձակվել թաիլանդական սահմանային տարածքների վրա դեկտեմբերի 16-ի երեկոյան և 17-ի առավոտյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ թաիլանդցի զորքերը վերահսկողություն են հաստատել Սուրին նահանգում գտնվող հին Տա Կվայ տաճարային համալիրի նկատմամբ՝ կամբոջական ուժերին դուրս մղելով այդ տարածքից։








