Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր մեթոդով հնագույն ապարներում հայտնաբերվել են Երկրի վրա կյանքի ամենահին նշանները


Գիտնականները մշակել են նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս հնագույն ապարներում բացահայտել կենդանի օրգանիզմների քիմիական «մատնահետքերը» և դուրս բերել Երկրի վրա կյանքի ամենահին հետքերը։

Հետազոտողներն այս նոր տեխնոլոգիայի օգնությամբ Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են մոտ 3,3 միլիարդ տարվա հնագույն ապարներում պահպանված միկրոբային կյանքի ապացույցներ՝ ժամանակաշրջանից, երբ Երկիրը շուրջ չորս անգամ ավելի երիտասարդ էր։ Նրանք պարզել են նաև, որ մոտ 2,5 միլիարդ տարվա ապարներում առկա են թթվածին արտադրող ֆոտոսինթեզող միկրոբների մոլեկուլային հետքեր։

Մեթոդը հիմնված է մեքենայական ուսուցման վրա և ավելի քան 90 տոկոս ճշգրտությամբ տարբերում է կենսաբանական ծագման օրգանական մոլեկուլները ոչ կենսաբանականներից՝ բացահայտելով կյանքի համար բնորոշ քիմիական օրինաչափություններ։

«Զարմանալի է, որ կարողանում ենք հայտնաբերել կյանքի հնագույն հետքերը նույնիսկ այն մոլեկուլներից, որոնք ժամանակի ընթացքում գրեթե ամբողջությամբ քայքայվել են»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակներից՝ Վաշինգտոնի Կարնեգի ինստիտուտի միներալոգ և աստղակենսաբան Ռոբերտ Հեյզենը։ Հոդվածը հրապարակվել է այս շաբաթ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։ «Սա իրական փոփոխություն է մեր մոտեցման մեջ՝ կապված հնագույն կյանքի որոնումների հետ»։

Նրա խոսքով՝ «մենք հավաքում ու խտացնում ենք ածխածնով հարուստ մոլեկուլները, վերլուծում դրանք՝ ստանալով հազարավոր մանր մոլեկուլային հատվածներ, ապա մեքենայական ուսուցման միջոցով ուսումնասիրում ենք դրանց բաշխվածությունը։ Մարդու աչքին տեսանելի են միայն հարյուրավոր կամ հազարավոր փոքր գագաթներ, մինչդեռ մեքենայական ուսուցումը բացահայտում է նուրբ օրինաչափություններ, որոնք տարբերում են երբևէ կենդանի եղած մոլեկուլները ոչ կենսաբանականներից»։

Մինչ այժմ հնագույն կյանքի որոնումները հիմնականում հիմնված էին բրածոների հայտնաբերման վրա։ Երկիրը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքի առաջին ձևերը՝ միկրոբները, հավանաբար առաջացել են ծովային հիդրոթերմալ կամ ցամաքային տաք աղբյուրներում՝ մի քանի հարյուր միլիոն տարի անց։

Այսօր հայտնի ամենահին հաստատված բրածոները Ավստրալիայում հայտնաբերված մոտ 3,5 միլիարդ տարվա ստրոմատոլիտներն են՝ բակտերիալ գորգերից ձևավորված գմբեթակաձև կառույցներ, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում նույնատայրիք միկրոբային գորգերը։ Սակայն նման բրածոները չափազանց հազվադեպ են։

Լրահոս

ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան
Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կարևոր
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել