Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը Եվրամիությանը արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Բրյուսել ժամանելուց հետո՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հայտարարել է, որ անարդար և անհիմն հակամարտությունը «բոլոր անդամ պետություններին, ամբողջ Եվրոպային արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո»։
Վարչապետը հավելել է, որ «կենսապահովման արժեքը բարձրանում է, մասնավորապես՝ էներգակիրների գները, որոնք խաթարում են եվրոպացիների գնողունակությունը» և բիզնեսի ու արդյունաբերության մրցունակությունը։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։








