ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է հութիների գործողությունները՝ նրանց մեղադրելով Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնելու և նավթի գները միտումնավոր բարձրացնելու փորձերի մեջ։
«Կարծում էի՝ նրանք մեկ տարի առաջ դասեր քաղեցին, երբ մենք նրանց սարսափելի հարվածներ հասցրինք և նրանց խնդրանքով դադարեցրինք ռմբակոծությունները»,- նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ հութիները երկար ժամանակ լռելուց հետո կրկին ակտիվացել են՝ հավանաբար Իրանի թելադրանքով։ Թրամփը խիստ քննադատել է Թեհրանին՝ հայտարարելով, որ երկիրը չունի նավատորմ և ռազմաօդային ուժեր, իսկ նրա տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ հութիները փորձում են բարձրացնել նավթի գները՝ հավանաբար ԱՄՆ ընտրություններից առաջ։
«Ինչ-որ մեկը պետք է նրանց բացատրի, որ ես ընտրություններին չեմ մասնակցում, ես արդեն հաղթել եմ ճնշող առավելությամբ, բայց ընտրություններից հետո ես այնտեղ կլինեմ, և երբեք չեմ մոռանա»,- հայտարարել է Թրամփը՝ հութիներին ուղղված սպառնալից ուղերձում։








