Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաց նամակ ՀՀ գլխավոր Դատախազին և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին


Փաստաբան Ղևոնդ Պապոյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր Դատախազին և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որը ներկայացնում ենք ստորև․


«Հարգելի գործընկերներ, սույն գործով քրեական արդարադատությունը վտանգված է, Դատարանը չի ապահովում մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, վարույթը չի իրականացվում կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Նման անհավասար պայմաններում մինչդատական վարույթում և Դատարանում պաշտպանության կողմն ի զորու չէ իրականացնել անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանություն։ Վերոգրյալով պայմանավորված ստիպված եմ բարձրաձայնել թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական վարույթում առկա խնդիրների մասին։ Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական վարույթով դատական լսումների ընթացքում կատարվող գործողությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Պաշտպանության կողմի գնահատմամբ նման կերպով շարունակվելու դեպքում առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կամ կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպք է կոծկվելու։


Դատարանի և հանրային մեղադրողի գործողությունները համոզմունք են ձևավորում առ այն, որ վերջիններս չեն ցանկանում, որպեսզի բացահայտվի դեպքի իրական հանգամանքները, որի պատճառով Դատարանի կողմից սահմանափակվում են պաշտպանության իրականացման  համար  անհրաժեշտ ժամկետները, մերժվում են դեպքի  իրական հանգամանքների բացահատմանն ուղղված միջնորդությունները, նպատակ ունենալով շատ արագ ավարտել քրեական գործի քննությունը։ Պաշտպանության կողմի գնահատմամբ Դատարանը և հանրային մեղադրողը  կաշկանդված են, որը  կարող է պայմանավորված լինել ինչպես տուժողի անձով, այնպես էլ մի քանի դատական լսումների ընթացքում օտարերկրյա մարմինների ներկայացուցիչների ներկա գտնվելով։ Տպավորություն է, որ Դատարանը և հանրային մեղադրողը գործում են այնպես, որ հանկարց «չնեղացնեն» տուժողին և ի վնաս տուժողի դեպքի փաստական հանգամանք չբացահայտվեն։


Դեպքի փաստական հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշված վարկածը վարույթն իրականացնող մարմինը քննարկման առարկա չի դարձրել։


Վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն չի գնահատել, հաշվի չի առել թիվ 0126 դատաբժշկական փորձագետի  եզակացությունը, որով  հաստատվում է, որ մեղադրյալ  Լ․Հ-ի ձեռքի ափի  հատվածը դանակի  հրավածից վնասվել է։ Մինչդեռ զարմանալիորեն, ինչպես Դատարանն այնպես էլ հանրային մեղադրողը չցանկացան անրադառնալ նշված ապացույցին, դրա  շուրջ  չցանկացան հարցեր տալ տուժողին։ Պարզ  է, որ այդ  ամենը տուժողի շահերից է բխում։ Դատաբժշկական թիվ 0126 եզրակացությամբ հաստատվում է, որ մեղադրյալ Լ․Հ-ի ձեռքի ափի հատվածը դանակի հարվածից վնասվել է, իսկ  այդ  դեպքում հերքվում է մեղադրանքի  հիմքում դրված այն  փաստական հանգամանքը, որ ի  սկզբանե դանակը եղել է մեղադրյալի մոտ, ավելին այդ ապացույցով հաստատվում է պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածն առ այն, որ տուժողը դանակով փորձել է սպանել կամ կյանքի համար վտանգավոր  ծանր մարմնական վնասվածք պատճառել մեղադրյալներին, մինչդեռ տուժողի  այդ արարքին կամայականորեն իրավական գնահատական չի  տրվել։ Բացի  այդ, մեղադրանքի  հիմքում դրվել է են անարժանահավատ, անհիմն փաստական հանգամանքներ։


Չեմ  կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ հնարավոր է մարդու հետևից հանգիստ քայլելու ժամանակ աջ ձեռքով մարմնի ձախ մասին հասցնել չորս վնասվածք, որից մեկը ձախ ձեռքի առաջային հատվածին։

Չեմ  կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ հանգիստ քայլելու ժամանակ անձի վերնաշապիկի ուսի հատվածը այնպես կտեղաշարժվի, որ առանց վերնաշապիկի այդ հատվածը վնասվելու, կվնասվի մարմնի այդ հատվածը։


Դատարանի նախորդիվ գործողությունները հինք են տալիս համոզվելու, որ Դատարանը մերժելու է նաև գործի համարկարևոր նշանակություն ունեցող վերը նշված փաստական հանգամանքի վերաբերյալ արժանահավատ, հիմնավորված պատասխան ստանալու համար քննչական փորձարարություն  կատարելու և վնասի գործողության  ուժի  ուղությունը որոշելու համար  համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջորդությունները։


Տուժողը պնդել է, որ ինքը մեղադրյալի հետ ծանոթացել է սոցիալական հավելվածի միջոցով և պայմանավովել են հանդիպել, մինդեռ ինչպես մեղադրյալների հեռախոսների զննությամբ, այնպես էլ տուժողի հեռախոսի զննությամբ նման փաստ չի արձանագրվել։ Նույնիսկ մեղադրյալների հեռախոսներում նման հավելված չի հայտնաբերվել, ինչպես նաև նման հավելված ջնջված լինելու փաստ չի արձանագրվել։ Դրանից հետո տուժող կողմը տեսնելով, որ իր այդ պնդումը հերքվում է, նշել, որ եթե մյուս կողմը ջնջում է նամակագրությունը կամ հավելվածը, ապա իր մոտ ևս ամբողջությամբ ջնջվում է այն։ Մինչդեռ նշվածի հավելավածի իրավասու անձին իմ կողմից կատարված հարցմանն ի պատասխան հայտնվել է, որ եթե մի կողմը ջնջում է նամակագրությունը, ապա մյուս կողմի մոտ երևում է այդ նամակի ջնջված լինելը, ավելին ենթե մյուս կողմը ջնջում է հավելվածը, ապա մյուս կողմի մոտ հավելվածը չի ջնջվում։


Դատարանի նախորդիվ գործողությունները հիմք են տալիս համոզվելու, որ Դատարանը մերժելու է նաև նշված փաստական հանգամանքները պարզելու համար, մասնագետի մասնակցությամբ հեռախոսները միացված վիճակում կրկին զննելու, քննչական փորձարարություն կատարելու, այդ  հարցերի պատասխանը ստանալու համար Դատարանի կողմից համապատասխան հարցում կատարելու մասին միջնորդությունները։


Հանրային մեղադրողը խեղաթյուրված ձևով հրապարակելով մեղադրյալի հեռախոսհամարի վերծանումների զննության արձանագրությունը, փորձեց հիմնավորել, այնուհետև պնդեց, որ իբր մեղադրյալը կապ է հաստատել տուժողի հետ, մինչդեռ մեղարյալի դիմումի հիման վրա տրամադրված հեռախոսահամարի ելքային զանգերի  վերծանումներից  պարզվում է, որ  հանրային մեղադրողի  այդ  պնդումը ևս  մտացածին  է։


Հարգելի գործընկերներ, վերոգրյալը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, և ձևավորում համոզմունք առ այն, որ Դատարանը հակված է շատ արագ ավարտել գործի քննությունը, որի համար էլ մերժվելու է դեպքի իրական հանգամանքները պարզելու համար պաշտպանության կողմի ներկայացված  միջնորդությունները, որն էլ պաշտպանության կողմի գնահատմամբ նպաստելու է, որպեսզի իրավական գնահատական չտրվի տուժողի արարքին»։

Լրահոս

NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով (տեսանյութ)
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)

Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)

Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը

Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին