«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Blognews-ը գրել է, որ նա 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։ Ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։ Հատկանշական է, որ դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։
«Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։ MediaHub-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ է անում ՆԳ նախարարությունը։
«Նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։








