ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հաստատել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությանը Վենեսուելայում գաղտնի հակակառավարական գործողություններ անցկացնելու լիազորություններ է տվել, այդ մասին հայտնել է NBC News-ը։
«Ես իրականում թույլատրել եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ նրանք բանտարկյալներին իրենց բանտերից բաց են թողել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։Եվ մյուսը՝ թմրանյութերը։ Մեզ Վենեսուելայից շատ թմրանյութեր են հասնում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա արտոնել ԿՀՎ-ի գործողությունները Վենեսուելայում։
Հոկտեմբերի 15-ին The New York Times (NYT) թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն առանց հրապարակելու ԿՀՎ-ին իրավունք է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ կազմակերպել երկրի իշխանությունների դեմ։