Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն. ՇՄ փոխնախարար


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Հանգժոուում կայացած Կենսոլորտային պահպանվող տարածքների 5-րդ համաշխարհային կոնգրեսին (WCBR) և «Մարդ ու կենսոլորտ» ծրագրի միջկառավարական խորհրդի 37-րդ նստաշրջանին (MAB-ICC)։

Նախարարական նստաշրջանում ելույթ ունենալով՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ազգային դիրքորոշումը՝ ընդգծելով երկրի պատրաստակամությունը խորացնելու պահպանվող տարածքների` գիտության վրա հիմնված կառավարումը, բարձրացնելու համայնքների ներգրավվածությունը և կրթությունը, խթանելու բնության վրա հիմնված լուծումները, ինչպես նաև ապահովելու կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մասնակցությունը։

Արամ Մեյմարյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն։ Թեկնածու տարածք ընտրվել է «Դիլիջան» ազգային պարկի շուրջ գտնվող տարածաշրջանը, որտեղ արդեն իրականացվում են բուսաբանական, կենդանաբանական և սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ, նախատեսվում է տարածքի գործառույթների հստակ բաժանում՝ հիմնական, բուֆերային և անցումային գոտիներով։ Այս նախաձեռնությունը իրականանում է պետական մարմինների, տեղական համայնքների և միջազգային գործընկերների համագործակցությամբ։

Նախարարի տեղակալը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Այդ ճանապարհին մեր երկիրը նպատակ ունի ցույց տալու, թե ինչպես կարող են կենսոլորտային պահպանվող տարածքները դառնալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (Kunming-Montreal Global Biodiversity Framework) գործնական իրականացման հարթակ՝ հատկապես «30×30» պահպանության նպատակի և էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ։

Այս քայլերով Հայաստանը մեկ նպատակ ունի՝ պահպանել և սերունդներին փոխանցել մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը՝ համադրելով բնության պահպանումը և կայուն զարգացումը։

Լրահոս

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)