Միացյալ Նահանգները հույս ունի տիեզերագնացներ ուղարկել Մարս 2030-ականների սկզբին, հայտարարել է տրանսպորտի նախարար և Ազգային աերոնավտիկայի և տիեզերական տարածության վարչության (NASA) տնօրենի պաշտոնակատար Շոն Դաֆին։
«Մենք ուզում ենք սկսել բեռներ ուղարկել Լուսին՝ այնտեղ բազա կառուցելու համար, իսկ հետո՝ 2030-ականների սկզբին, մեկնել Մարս։ Դա կլինի ութամսյա առաքելություն։Հուսով եմ, որ հաջորդ ապրիլին չորս տիեզերանավ կթռչի Լուսնի շուրջը։ Այնուհետև մենք վայրէջք կկատարենք Լուսնի վրա և այնտեղ կմնանք 8-12 օր։ Անցյալում Լուսնի վրա մնալը 3 օր էր տևում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Դաֆին նախկինում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հույս ունի տիեզերագնացներ վայրէջք կատարել Լուսնի վրա մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։