Ռուսական ուժերը հարված են հասցրել Կիևի Սևերնի (Հյուսիսային) ճանապարհային կամրջին, որը հեշտացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի տեղափոխումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը ցամաքային բարձր ճշգրտության զենքերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի ռազմաարդյունաբերական, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։
Կիևում վնասվել է Սևերնի կամուրջը, որը հեշտացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի տեղափոխումը», - հայտնել է նախարարությունը։








