Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը փակեց Արցախյան էջը. ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինսկի խումբն արդեն փաստացի լուծարված է: ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռել յայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Անդրադառնալով այս տեղեկությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փակեց Արցախյան էջն ու ՀՀ-ն մաս դարձրեց Մեծ Թուրանի. «Փաշինյանն ու քպական խմբակը հատուկ գործողության արդյունքում 2018 թ. գունավոր հեղաշրջմամբ բերվեց իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և Հայաստանի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով դեպի Արևմուտք և Թուրքիա շրջելու համար, ինչն էլ նա ու նրա փողասեր դիլետանտ թիմը կյանքի են կոչում։

Փաշինյանական կլանն իր գործողություններով նմանվում է թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի հարցը փակվի՝միայն թե իրենք մնան իշխանության և շարունակեն հարստանալ։ Քպականներն ու նրանց հարազատները, ովքեր մինչև 2018 թվականն ապրում էին գրեթե աղքատության մեջ, այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել»։


Ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ում ծաղկում է քպականների կոռուպցիան, մեծ չափերի է հասել արտագաղթը, արտաքին պարտքն է աճում, ինչպես նաև կազմաքանդվում են պետական և ուժային համակարգերը։ Դա արվում է գիտակցված՝ հայոց պետականության լուծարման համար։ Փաշինյանին և թիմին չեն հետաքրքրում հայկական ազգային ու պետական շահերը, նրանց միակ գերխնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով և վերարտադրությունը 2026 թվականին։«Արցախյան էջը փակելով՝ Փաշինյանն ու թիմը մեսիջ են հղում Արևմուտքին և թուրք-ադրբեջանական տանդեմին, որ ՀՀ-ում այդ ուժերը հենվեն հենց քպականների վրա։

Անկարային և Բաքվին Փաշինյանն ու թիմը ձեռնտու են, քանի որ նրանք ատում են Արցախն ու արցախցիներին, իսկ Արևմուտքի համար Փաշինյանը ձեռնտու է որպես հակառուսական, արևմտամետ քաղաքականություն վարող գործիչ»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ Հայաստանը ՔՊ-ի օրոք մեծ տեմպերով մաս է կազմում Մեծ Թուրանի. թուրքական աշխարհի դիրքերը ՀՀ-ում ամրապնդվելու են հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում։Ըստ ալիքի, Հայոց պետականության կազմալուծումը հնարավոր է կանխել միայն իշխանափոխությամբ. հերթական ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու թիմը կեղծելու են ընտրություններն և ուժով պահեն իշխանությունը։ Փողոցային համազգային պայքարը միայն թույլ կտա փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն։

«Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ՝ Փաշինյանի հեռացման նպատակի շուրջ և սկսի ոտքի հանել ՀՀ քաղաքացիներին ոչ միայն Երևանում, այլ մարզերում»,-ամփոփում են հեղինակներն ու նշում, որ մարզերում քաղաքական կյանքը մահացած է՝ մարզաբնակ ՀՀ քաղաքացիները հավատում են Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող փաշինյանական հեքիաթներին՝ տնտեսական աճի և խաղաղության մասին։

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում