Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին. Վեհափառի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։


Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։


Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։Բարձր ենք գնահատում բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։


Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։


Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ: Թող Աստված պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս:


Ամեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում։

Լրահոս

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)