Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավանեսյանի համար գլխավորը «սրտի» թեկնածուին «անցկացնելն» էր. ինչպես անցավ ընտրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մոտ 8 ժամ ընթացավ տնօրենի ընտրության գործընթացը, որի արդյունքում մրցույթում «հաղթեց» Կարեն Ծառուկյանը:

Ինչ ի՞նչ տեղի ունեցավ այդ 8 ժամվա ընթացքում, որի արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ի «սրտի» թեկնածու Կարեն Ծառուկյանը դարձավ տնօրեն, երբ իր հետ առաջադրվել էին ևս 3 թեկնածուներ, որոնք հաղթահարել էին քննությունների անհրաժեշտ շեմը:«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, որպես դիտորդ, ներկա է եղել տնօրենի մրցույթին. նախարար Ավանեսյանի տարօրինակ որոշմամբ՝ մրցույթի ընթացքում ներկա դիտորդները քննությանը կարող էին հետևել միայն նախարարության մի աշխատասենյակից` հեռուստացույցով: Այսինքն՝ այն սենյակ, որտեղ մրցույթն էր իրականացվում, արգելվեց մուտք ունենալ, ծանոթանալ փաստաթղթերին, իրականացնել մասնագիտական գործունեություն. այն թափանցիկության անվան տակ քողարկված մրցույթ էր՝ էկրանի հետևում:Եվ այսպես՝ տնօրենի թեկնածուները 4-ն էին՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանը, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, ՈՒԱԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գուրգեն Գրիգորյանը, Ուռուցքաբան, վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:Հանձնաժողովը բաղկացած էր 7 անդամից, նախագահը Անահիտ Ավանեսյանն էր:

Նախարարը ամեն բան արել էր հանձնաժողովը ղեկավարելու համար՝ իմանալով, որ նախ Կառավարության նիստի պետք է մասնակցի, իսկ արդեն ավելի ուշ Կառավարությունում զեկույց ունի. ակնհայտ երևում է, որ Ավանեսյանի համար գլխավոր հարցը իրենց «սրտի» թեկնածուին ամեն գնով «անցկացնելն» էր:Նախ գրավոր քննություն տեղի ունեցավ, որի ժամանակ Անուշ Պողոսյանն ու Կարեն Ծառուկյանը 100 տոկոս արդյունք գրանցեցին, մյուսները՝ 96 ու 98:Այնուհետեւ սկսվեց ամենադաժան փուլը` բանավոր քննությունը, որի ժամանակ ակնհայտ երևում էր, որ և՛ Ավանեսյանը, և՛ հանձնաժողովի մյուս անդամները լարված էին:

Առաջինը սկսեցին քննել Անուշ Պողոսյանին. բանավոր քննությունը տևեց 1 ժամ 55 րոպե, որի ժամանակ, ինչպես քննիչները կքննեին, այդպես քննեցին Պողոսյանին: Հանձնաժողովի անդամները անգամ հարց ուղղեցին նրան, թե իրենց այդքան քննադատելուց հետո ինչպես է պատրաստվում իրենց հետ աշխատել. սրանից հստակ երևաց, որ Պողոսյանն արդեն «սև ցուցակում» է:

Բայց նրա պրոֆեսիոնալիզմը չկարողացան չգնահատել:Այնուհետեւ քննեցին Գագիկ Համբարձումյանին, նրանից հետո՝ Գուրգեն Գրիգորյանին, ավելի մեղմ ու ավելի մասնագիտական հարցերով:Բանավոր քննության փուլից հետո Ավանեսյանը հայտարարեց, որ պետք է Կառավարություն գնա, բոլորը պիտի սպասեն իրեն՝ նոր սկսեն Կարեն Ծառուկյանին քննել: Իհարկե սպասեցին: Իսկ Ծառուկյանն ավելի պատրաստված էր ու հստակ երևում էր, որ «աշխատել» էին նրա հետ:Վերջում հայտարարեցին, որ Ծառուկյանը միակ թեկնածուն է, որ հաղթահարել է անցողիկ շեմը, ու նա է նշանակվելու տնօրենի պաշտոնին:

Սակայն Անուշ Պողոսյանը հայտնեց, որ բողոքարկում է քննության արդյունքները, քանի որ համաձայն չէ հանձնաժողովի որոշմանը:Իհարկե, ձևական նորից հանձնաժողով կկազմակերպեն, կլսեն քննության ձայնագրությունը, և դրանով թերևս ամեն ինչ կավարտվի: Իսկ վերջում, իհարկե, կրկին «կհաղթի» Ծառուկյանը, քանի որ վերջնարդյունքը «ի վերուստ» որոշված էր: Մրցույթն ուներ ձևական բնույթ. իրականում ոչինչ էլ թափանցիկ չէր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում