Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ պատգամավորների հանցանքը չնկատող դատախազի քեռին մեղադրում է նրան խաբեության համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը, որն ուղիղ եթերով տեսել ու լսել են բոլորը՝ հայհոյանքներով, բռնությամբ ու բացահայտ խուլիգանությամբ, դեռեւս իրավական գնահատական չի ստացել։«Ժողովուրդ» օրաթերթը, արձանագրելով ակնհայտ հանցանքի փաստը, հաղորդում էր տվել հանցագործության մասին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը դեպքի պահին ներկա էր եւ սեփական աչքերով տեսել ու լսել էր կատարվածը, մեր դիմումն ուղղեց Երեւանի դատախազություն։

Իսկ Երեւանի դատախազությունն իր հերթին հարցը հանձնարարեց ոստիկանությանը՝ «ուսումնասիրելու» համար։Հասարակության շրջանում օրինաչափ հարց է առաջանում. ի՞նչն են ուսումնասիրում, երբ ամեն ինչ եղել է հանրային դահլիճում, ուղիղ եթերում։Այս անգործության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել Երեւանի դատախազի անցյալը։

Ո՞վ է Երեւանի դատախազըԻնչպես հայտնի է, 2023-ի նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ Երեւանի դատախազ նշանակվեց Ռաֆայել Մանուկյանը։ Մինչ այդ նա եղել էր Երեւանի դատախազի տեղակալ, դրանից առաջ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալ։ Կարելի է ասել, որ նա աստիճանաբար բարձրացել է ծառայողական աստիճանակարգով. բայց նրա հետ մեկտեղ2009-ին Մանուկյանը, ինչպես վկայում է նրա մորեղբայրը՝ ռուսաստանցի գործարար, «Трансхолод»-ի նախկին տնօրեն Կամո Սահակյանը, «բավականին աղքատ» է եղել։ Վերջինս հիշում է, որ 2011-ին Մանուկյանն ու մայրը իրենից բնակարան են խնդրել, եւ ինքը գնել է՝ ձեւակերպելով Ռաֆայելի մոր անունով։

Հետագայում բնակարանը վաճառվել է, այդ գումարով գնվել է մեկ այլ բնակարան ու թանկարժեք կահույք։Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։Կամո Սահակյանը դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ եզրակացրել են, թե «Մանուկյանի արարքում հանցակազմ չկա»։

Նույն պատասխանը գործարարը ստացել է նաեւ վարչապետի գրասենյակի միջոցով կրկին դիմելուց հետո։Մանուկյանի պատասխանըԵրեւանի դատախազ Ռաֆայել Մանուկյանը իր մորեղբոր պնդումները որակում է «զրպարտություն»։ Նրա խոսքով՝ բնակարանը նվեր է գնվել մոր համար, ոչ թե իր։ Իսկ մորեղբոր վարքագիծը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է «հոգեկան անհավասարակշռությամբ»։

Բաց հարցԱրդեն երկու ամիս է անցել ԱԺ խուլիգանական միջադեպից, վարույթ դեռ չի նախաձեռնվել. եթե դատենք Երեւանի դատախազի անցյալից ու նրա շուրջ եղած հակասական պատմություններից, դժվար է հավատալ, որ մոտ ապագայում որեւիցե ՔՊ-ական պատգամավոր պատասխանատվության կենթարկվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում