Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վերամշակման խոստում, թունավոր մտահոգություններ․ կլուծի՞ նոր գործարանը աղբի խնդիրը (տեսանյութ)


Երևանում նախատեսվում է կառուցել աղբի վերամշակման նոր գործարան՝ էկոխնդիրներ առաջացրած Նուբարաշենի 70 տարեկան աղբավայրը փակելու համար։ Այսպիսին է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական մեկնաբանությունը։ 

Բնապահպան Սիլվա Ադամյանը կասկածամտորեն է վերաբերվում քաղաքապետարանի պլանին, քանի որ Նուբարաշենի աղբավայրում զատված չեն տարբեր տեսակի աղբի տեսակները։ 
«Վերամշակումը ինքը մի քանի փուլով ա անցնում ու գործարան պատրաստելն էլ այդքան հեշտ չի։ Նախ պետք է ռազմավարական պլան գրվի, որ հասկանան՝ աղբի պարունակությունն ինչքան է, չափերն ինչքան է , ամեն տարի ինչքան կավելանա․․․ էս ամեն ինչը պիտի արվի, գուցե արել են, ես տեղյակ չեմ։ 
Քանի որ Նուբարաշենի աղբավայրում զատված չեն տարբեր տեսակի աղբերը, լցվում են իրար վրա ամեն տեսակի ու տարիներ շարունակ , ամեն ինչ կա էնտեղ։ Ես հակված եմ մտածելու, որ էդտեղ աղբից ուրիշ բան ստանալը դժվար է լինելու, սորտավորում չկա և տասնյակ տարիներ խառնվել են իրար, հակված եմ մտածելու, որ այրում է լինելու», - նշեց Ադամյանը։

Բնապահպաններին մինչև օրս չի փոխանցվել ոչ մի փաստաթուղթ այսօրվա դրությամբ աղբավարի ծավալների, ամեն տարի ծավալի ավելացումների և նոր վերամշակման գործարանի նման ծավալներ վերցնելու, այդ քանակի աղբ վերամշակելու կարողությունների մասին։  

Սիվա Ադամյանը ևս ծանոթ չէ որևէ փաստաթղթի, - «էդ ամեն ինչը մեզ համար մեծ հարցական ա, որովհետև մենք որևէ ուսումնասիրության փաստաթուղթ չենք տեսել և չգիտենք, թե ինչպիսի ծավալներով և ինչպես են պատրաստվում դա անել։ Եթե այդ ամենը հաշվի առնվեր գործարանը կառուցելիս, ապա հուսով ենք՝ շուտով մենք կձերբազատվենք նման վտանգավոր աղբավայրից։ Դա երկար կարող է տևել 5-6 տարի մաքրման պրոցեսներ կգնան, բայց ծավալները պետք է իմանանք։ Սա է խնդիրը։ Ընդհանուր առմամբ, իհա՛րկե, վերամշակման գործարան մեզ պետք է և ոչ մեկ հատ․ բազմաթիվ աղբավայրեր կան ՀՀ-ում, որ բավականին վատ վիճակում են, և դա միայն Երևանում չի, դա Աբովյանի, Գյումրու աղբավայրերն են։ Էնպես որ ՀՀ-ի մասշտաբով մեկ վերամշակման գործարանը խնդիրը չի լուծվի, դա ավելի մեծ ծախսերի հետ է կապված»։

Գաղտնիք չէ, որ ցանկացած քիմիական թափոններ այրելիս արտադրվում են թունավոր քիմիական նյութեր, որոնց մասնիկները տարածվում են օդի մեջ և առաջացնում բացասական ազդեցություն ինչպես մարդու առողջության, հատկապես թույլ իմունային համակարգով օրգանիզմի դեպքում, այնպես էլ շրջակա միջավայրի վրա։ 

Թոքաբան Արփինե Չոբանյանը նշում է, - «խոշոր մասնիկները և միջին տրամաչափիները հնարավոր է, որ պահվեն քթի լորձաթաղանթում առկա հատուկ բջիջների միջոցով և դրանք չթափանցեն ներս, բայց փոքր տրամաչափի մասնիկներն անպայման անցնում են թոքեր և էնտեղ կուտակվում են։ Բնականաբար ինչքան շատ է այդ նյութերի հետ կոնտակտը, այդքան մեծ է հավանականությունը, որ դրանք կառաջացնեն շնչառական համակարգում որոշակի հիվանդություններ կամ սրացման կբերեն այն հիվանդությունները, որոնք արդեն տվյալ մարդու մոտ կան։ Հատկապես կարևոր է շեշտել բրոնխային աստմայի մասին, որը ցանկացած պոնտենցյալ ազդակին կարող է պատասխան տալ բրոնխների սեղմմամբ։ Սեղմված բրոնխներով բնականաբար օդի քանակը դեպի թոքեր նվազում է և բերում շնչառական անբավարարվածության՝ ծանր սրացումների դեպքում։ 

Երկրորդ կարևոր հանգամանքը՝ թոքի քաղցկեղն է։ Ինչի՞ երկրորդը։ Որովհետև թոքի քաղցկեղի համար դա պետք է ավելի երկարատև պատմություն ունենա, սակայն մեր տարածաշրջանում ծխախոտի ծխի ռիսկի գործոնը արդեն կա և գումարվող ցանկացած այլ բան՝ այդ թվում քիմիական թափոնները, քաղաքի փոշին, շինարարական փոշին և այլն, դրանք ավելի շուտ են բերելու հիվանդության առաջացմանը։ Թոքի քաղցկեղի հետ կապված հիմնական դեպքերը, ցավոք սրտի, բավականին ուշ են հայտնաբերվում՝ 3-րդ, 4-րդ ստադիայում, երբ արդեն դեղորայքային բուժումից քիչ սպասելիքներ ենք ունենում»։ 

Թոքաբանի խոսքով՝ աստմայի և խրոնիկ հազի խնդրով հիվանդների դիմելիությունը միանշանակ աճ է գրանցել։ 
«Միակ տարբերակը էստեղ քիչ դուրս գալն է, ինչը այս եղանակին բնականաբար շատ դժվար է, դուրս գալու դեպքում էլ շնչադիմակ է պահանջվում, որովհետև սովորական վիրաբուժական դիմակը չի պահի՝ հերմետիզացիա չունի։ Թե ինչքանով է ռեալ շնչադիմակով սովորական գործունեություն ծավալել՝ մեծ հարց է։ Հիմնական խորհուրդը մնում է՝ քիչ օդափոխել և անհարկի դուրս չգալ տնից», - ասաց թոքաբանը։ 

Բացի մարդկանցից տուժող կողմ են համարվում նաև կենդանիները, որոնք սնվում են աղբավայրում։ Օրինակ՝ թափառող կենդանիները՝ կատուները, շները, առնետները, որոնց քանակությունը մեծ է, թռչուններից՝ արագիլները, որորները, որոնք կարող են ոչ միայն կարող են իրենց առողջությունը վնասել, այլև վարակային պրոցեսներ տարածել։ 

Վերջին ժամանակներում քաղաքում նաև շատ ծառատեսակներ փոխվեցին․ կաղնիները, հացենիները, որոնց ստված զանգվածը կլանում էր մեծ քանակությամբ փոշի։ Այս ամենը մեծ ազդեցություն ունի քաղաքային շրջապատի վրա։ 

Կառավարության օգոստոսի 14-ի որոշման համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը՝ տեղադրելով 14 անշարժ և 2 շարժական դիտակայաններ, ինչպես նաև արդիականացնել քիմիական լաբորատորիաները՝ օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների չափումներ իրականացնելու համար։ 
Սակայն մարդիկ արդեն շուրջ 1 շաբաթ է շարունակում շնչել թունավոր օդը և դրա հետևանքների պատասխանատուն թերևս հայտնի չէ՝ ով կլինի։

Լրահոս

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել