Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները


Հավանություն է տրվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերով ներկայացվել են մի շարք կարգավորումներ, որոնց միջոցով կերաշխավորվի միջազգային պայմանագրերի նախատեսված նորմերի կիրարկումը ՀՀ-ում, կհստակեցվի տարբեր մարմինների միջև գործառույթների բաշխումը, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, նախագծերի փաթեթով ամրագրվել է փաստացի խնամակալ և հոգաբարձուի վերաբերյալ դրույթը, որը ժամանակավոր այլընտրանքային խնամքի ձև է՝ ուղղված երեխային լրացուցիչ տրավմայի չենթարկելուն այն դեպքերում, երբ կա մերձավոր ազգական, ով պատրաստակամ է ստանձնել երեխայի խնամքը հրատապ դեպքերում, երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի, սակայն այլընտրանքային խնամքի կազմակերպման ֆորմալ գործընթացը դեռևս իրականացված չէ։ Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը նրան վերաբերող հարցերում, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության դեպքում, և նախատեսվել են դրա կառուցակարգերը։ Հստակեցվել են երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ համայնքի ղեկավարների, տարածքային կառավարման մարմինների և լիազոր մարմնի լիազորությունները և երեխայի պաշտպանության ընթացակարգերը: Նախատեսվել է ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխայի պաշտպանության գործառույթների իրականացմանն աջակցելու համար։ Սահմանվել է բռնության կամ դրա ռիսկի դեպքում պարտադիր ահազանգման պարտականությունը, ինչը հետագա կարգավորումներ սահմանելու հնարավորություն կընձեռի։ Սահմանվել են նաև որդեգրման դեպքում համադրման ընդհանուր դրույթներ, երկու փուլեր և այլ կարգավորումներ՝ Կառավարության որոշմամբ դրանք հետագայում առավել մանրամասնելու նպատակով։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծերի փաթեթը մշակվել է համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք:

«Օրինագծերով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասել է նախարարը:

Փաթեթով սահմանվել է նաև «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ: «Սա շատ կարևոր արձանագրում է: Դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքն այդ առանձնահատկություններից մեկն է», – ասել է վարչապետը և հավելել, որ այս գործընթացի իրականացումն էլ հարթ չի լինելու՝ լինելու են մարտահրավերներ, որոնք պետք է ընթացիկ աշխատանքներով կարգավորել:

Լրահոս

Հունգարիան պարտավոր չէ ֆինանսավորել Ուկրաինային․ Օրբան
Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացել
NBC. ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Մեքսիկա՝ թմրակարտելների դեմ պայքարելու համար
Մոնակոյում նշվեց Հայաստանի անկախության տոնը
Եթե իմ հայրը ողջ լիներ՝ երբեք թույլ չէր տա, որ մեր երկիրն էս վիճակում լիներ․ Մանվել Գրիգորյանի դուստր
Ժողովուրդը պիտի ղեկավարի Վաղարշապատ համայնքը, գործող իշխանությունը պիտի հեռանա․ Արկադի Փայտյան
Ուժգին երկրաշարժ՝ Աֆղանստանում. Թրամփը Գազայում հրադադարը որակել է կայուն
Չեմ բացառում՝ ընտրություններից առաջ սակագինն իջեցելու են, ասեն՝ ընտրեք մեզ․ ՀԷՑ–ի նախկին տնօրեն
Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Մայր աթոռ
Կարևոր
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 3-ամյա Տիգրանի սպանությունից. ԶԼՄ
Ուղիղ. Ժառանգություն կուսակցության ասուլիսը
Պատարագների հաճախ չեմ մասնակցում, բայց հաջորդ շաբաթ գուցե գնամ Թալին. ՆԳ նախարար
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար
Էրդողանը Ստամբուլում կքննարկի Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման հարցը
Turkiye. Թուրքիան կարող է փրկարարներ ուղարկել Գազայի հատվածում գտնվող միջազգային ուժերին
Իրանը չգիտի, թե որքան ուրան է ոչնչացվել հունիսյան հարվածներից հետո
Թրամփը չի բացառել Նիգերիա զորքեր ուղարկելու հնարավորությունը
ԶԼՄ․ Հեգսեթը իր վիետնամցի գործընկերոջը նվիրել է Վիետնամում գողացված արտեֆակտներ
Ծափաթաղում գտել են մահացած երեքամյա Տիգրանին. նոր մանրամասներ
Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Լրացուցիչ նորություններ

...

Ուժգին երկրաշարժ՝ Աֆղանստանում. Թրամփը Գազայում հրադադարը որակել է կայուն

Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Մայր աթոռ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել 3-ամյա Տիգրանի սպանությունից. ԶԼՄ

Ծափաթաղում գտել են մահացած երեքամյա Տիգրանին. նոր մանրամասներ

ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից հայտնաբերել է «կոկաին»․ ձերբակալվածներից 3-ը կալանավորվել են

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. հայկական դրամատիկական վերածնված թատրոնի առաջնախաղը կարտացոլի արցախյան արարող կյանքի մթնոլորտը

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Մի շարք հասցեներում լույս չի լինելու

2026 թվականից Հայաստանում որոշ դպրոցներում նախատեսվում է դասավանդել ադրբեջաներեն լեզու․ Աբովյան

Մարտունի գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Քննչական մարմինը Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել․ փաստաբան

Ինչ իրավիճակ է Լարսում

Ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ

Ս. Էջմիածինը հայության սիրտն է․ Գարեգին Բ

Հաջորդ կիրակի Փաշինյանն այլ եկեղեցում է պատարագի մասնակցելու (տեսանյութ)

Ջուր չի լինի

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ ԱՆ

Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ

Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռում