Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարոն Մարուքյան, դուք իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են. Հենրիխ Դանիելյան



ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրերին ականատես եղանք մի շարք ակցիաների, որոնց նպատակն էր ներկայացնել այդ ակցիաները իրականացնող մարդկանց որպես մտահոգ քրիստոնյաներ՝ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գործել են մեղքեր, որոնք նույնիսկ գերազանցում են Տասը պատվիրանների տրամաբանությունը։ Ոմանք հագան «բարոյական մարդու» դիմակներ՝ փորձելով այս կամ այն կերպ ձեռք բերել քաղաքական «հայպ», մյուսները՝ համացանցում տարածված տեսակետները և բոլոր գրառումները, նույնիսկ մեր հետ կապ չունեցողները, վերագրեցին մեզ, իսկ որոշները՝ իբր առողջ քննարկման անվան տակ, հանդես եկան ակնհայտ կողմնապահ քննադատությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ չկային օբյեկտիվ և ադեկվատ կարծիքներ ու քննարկումներ, որոնք միշտ ողջունելի են։ Այս ամենը, ցավոք, մեզ համար նոր չէ։ Բայց կա մի երևույթ, որը մինչ այս չէր նկատվել՝ Էդմոն Մարուքյանը խոսում է Եկեղեցու և Սրբազանների իր աջակցության մասին։ Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…


Պարոն Մարուքյան, իրո՞ք։ Իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։ Որտե՞ղ էիք, երբ Վեհափառին չէին թույլ տալիս բարձրանալ դեպի Սարդարապատի հուշահամալիր։


Ինչո՞ւ չէիք սատարում, ինչո՞ւ չէիք արտահայտվում։ Շատ պարզ՝ որովհետև դուք կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի կողքին, ուս ուսի տված, երբ հանձնում էին Ղազանչեցոցը, Կանաչ ժամը և մեր մյուս սրբավայրերը։


Ի՞նչ արած ունեք դուք մեր Եկեղեցու և հավատքի համար, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում խոսել այդ արժեքների մասին։


Դուք եղել եք Նիկոլի և ՔՊ-ի կողքին և սատարել նրանց։ Իսկ այդ ուղին այսօր մեզ բերել է Արցախի կորստի, հոգևոր արժեզրկման և ազգային ինքնության խեղման եզրին։


Ի տարբերություն ձեզ և շատ շատերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը գործում է այլ ոճով՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ աջակցելով համայնքներին, եկեղեցիներին, Սրբազաններին։


Երբ մենք Սրբազանների կողքին կանգնած էինք, նռնակների տակ կռիվ էինք տալիս,դուք այդ ժամանակ հեռուստացույցով դիտում էիք, թե ինչպես են հանձնում Կիրանցը։


Մենք գործում ենք՝ ոչ թե խոսում։


Երբ ձեզ տարիներ առաջ հարցնում էին՝ «Ի՞նչ եք արել այս երկրի համար», դուք պատասխանեցիք.


– Ես դասական քաղաքական գործիչ եմ, ինչ պետք է անեի։


Այս պատասխանը արդյո՞ք արդեն այն ժամանակ ենթադրում էր, որ շուտով կանգնելու էիք Նիկոլի կողքին՝ որպես հանցակից։


Եվ հիմա էլ խրատներ եք տալիս, խոսում եք արժեքներից, որոնց ո՛չ հավատացել եք, ո՛չ պաշտպանել։ Իսկ եթե պաշտպանել եք, ապա՝ միայն այն ժամանակ, երբ հարմար է եղել ձեր PR-ին։


Պարոն Մարուքյան, եթե դուք աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք կանգնել եք նրա կողքին՝ մասնակցելով հայությանը վնասող գործընթացներին, և իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են։


Հ.Գ.


Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին կեղծ փրկության խոստումներով, այսօր Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Այո՛, կլիներ թռիչք Երևան–Ստեփանակերտ ուղղությամբ։ Եվ մենք կլինեինք՝ ուղևորները»։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Ընտրակաշառք է, ոչ մի հաշվարկ չկա.Հրայր Կամենդատյանը՝ թոշակների բարձրացման մասին
Էս բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են. Դանիելյանը՝ թոշակների բարձրացման մասին (տեսանյութ)
Տարվա կեսին թոշակներ չեն ավելացնում. Սա ընտրակաշառք է՝ շուրջ 500 հազար ընտրազանգվածի համար
Միլանի Դուոմո տաճարը. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները
Վրաստանի խորհրդարանի խոսնակը Զելենսկուն անվանել է անշնորհակալ մարդ
ՔՊ-ն փորձում է ինձ դատի տալով, սահմանափակել իմ խոսքի ազատությունը
Ռազմաքաղաքական փոթորիկ տարածաշրջանում. Ադրբեջանից ՀՀ կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք
ՈՒՂԻՂ․«Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն. ղարաբաղյան 2-րդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհադես
Հայաստանի ներքաղաքական ու միջազգային խաղերը՝ ընտրություններից մինչև ՄԱԿ ու Թեհրան
«Դավաճանու՞մ է Փաշինյանը կնոջը». սա զրպարտություն չէ, այլ՝ սուր քննադատություն. փաստաբան
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է
ՈՒՂԻՂ․ «Կարո՞ղ է անհնարինը հնարավոր դառնալ»․ Մոսկվա-Երևան տեսակամուրջ
Չինաստանի ԱԳՆ-ը միջուկային զենքի կիրառումը անընդունելի է համարել
Թրամփը պնդել է, որ Իրանը չի խոստացել հրաժարվել միջուկային զենքից
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթի» դատական նիստը
Նորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է Իսպանիայում
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայից ստացել է 80 միլիոն բարել նավթ
Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»
«Իրավունք». Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. Փաշինյանն ասել է. «Փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին