ՊՎԾ նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ներկայացրել է իր անձի հետ կապված ստերը․
«Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է — երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը՝ Ֆլետչերում ուսանելու համար։
Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է- անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։
Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։
Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։
Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում-
ՍՈՒՏ է։
Բանակում չի ծառայել- դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։
Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն`
անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ...
Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք…»:
/ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ/
կուսակցության նախագահ`
Դավիթ Սանասարյան»։








