Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
 

Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը իրավական, քաղաքական և քաղաքակրթական առումներով կարող է գնահատվել որպես աննախադեպ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, սահմանափակվել է նրա ելքը Հայաստանից, ինչով փաստացի վտանգի տակ է դրվել փետրվարի 16–19-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։ Այս քայլը ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու համահայկական կառավարման համակարգին։
 

Քրեական շինծու հետապնդումը ժամանակային և բովանդակային առումով համընկնում է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարության հետ, ըստ որի՝ նա «թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»։ Այս ձևակերպումը չունի որևէ իրավական կամ կանոնական հիմնավորում։ Այն մանիպուլյացնող քաղաքական թեզ է, որի նպատակը Եկեղեցու նկատմամբ ուժային միջամտության լեգիտիմացումն է։
Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ քաղաքական որոշումը հետադարձ կերպով փաթեթավորվում է իրավական ձևակերպման մեջ, իսկ իրավապահ համակարգը ներգրավվում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության քաղաքական հաշվեհարդարի սպասարկման գործընթացում։

Այս իմաստով քրեական հետապնդման թիրախում հայտնված է ոչ միայն անձը, այլև Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը։
 
Խորհրդային տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվել է համակարգային ճնշումների, հոգևորականներ հալածվել են, եկեղեցիներ փակվել, սակայն անգամ ԽՍՀՄ-ի պայմաններում իշխանությունները խուսափում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ բաց քրեական հետապնդում նախաձեռնելուց, առավել ևս՝ նրա միջազգային գործունեությունը կանխելու կամ Եպիսկոպոսաց ժողովների անցկացումը խափանելու նպատակով։

Այս համատեքստում անկախ Հայաստանի պայմաններում կիրառվող մեթոդները ոչ միայն աննախադեպ են, այլև որակապես ավելի կոպիտ։ Խոսքը վերաբերում է համահայկական ինստիտուտի նպատակային չեզոքացման փորձին՝ իրավական և վարչական լծակների բիրտ կիրառմամբ։
Իշխանության մինիմալ խնդիրն է Եպիսկոպոսաց ժողովի տապալումը կամ առնվազն դրա լեգիտիմության խաթարումը։ Այդ ժողովը համահայկական նշանակություն ունի և կարող է վերածվել համախմբման հարթակի՝ իշխանության վարած քաղաքական գծի նկատմամբ քննադատական դիրքորոշումների ձևավորման համար։ Ժողովի խափանումը իշխանությանը հնարավորություն է տալիս ժամանակ շահել և խորացնել ներսից ճնշումները։

Մաքսիմում նպատակը Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտումն է՝ Կաթողիկոսի հեղինակազրկման, իրավական ու ռեպրեսիվ մեխանիզմների կիրառման, ինչպես նաև Սփյուռքի և Մայր Աթոռի միջև անվստահության սերմանման միջոցով։ Սրա նպատակը համահայկական կառույցի թուլացումն ու կառավարելի դարձնելն է՝ այն դուրս մղելով ազգային կյանքի առանցքային դերակատարությունից։
Տեղի ունեցող գործընթացը պետության կողմից Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված ինստիտուցիոնալ հարձակում է, որի հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ։

Պետությունը, որը հարվածում է իր ազգային հիմնասյուներին, քայքայվում է ներսից՝ անկախ արտաքին սպառնալիքների առկայությունից։

Լրահոս

ՀՀ ՊՆ Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ
Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին
Հորմուզի նեղուց է մտել հեղուկացված բնական գազի տանկեր
«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ
Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. պատրա՞ստ ես տղամարդավարի ներողություն խնդրել Կարապետյանից

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան