ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի խոստացել ԱՄՆ-ին, որ չի մշակի միջուկային զենք և զգուշացրել է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել այն։
«Մենք բանակցություններ ենք վարում։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մենք դեռ չենք լսել կախարդական խոսքերը՝ «մենք երբեք միջուկային զենք չենք ունենա»»,-Ներկայացուցիչների պալատին և Սենատում իր ամենամյա ուղերձում ասել է ԱՄՆ նախագահը։ «Ես կնախընտրեի այս հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով», - ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ «թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք»՝ միաժամանակ պնդելով, որ Իսլամական Հանրապետությունը «աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավորն է»։








