Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է «ՀայաՔվեն» այդպես «ցավեցրել» քպականներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քպականներն սկսել են տեղեկատվական հարձակում գործել «ՀայաՔվե» նախաձեռնության և, ի մասնավորի, վերջինիս համակարգող Ավետիք Չալաբյանի ուղղությամբ: Այնպես չէ, որ սրանից առաջ «ՀայաՔվեն», այսպես ասած, ՔՊ-ի աչքի լույսն էր:

Չմոռանանք, որ նախաձեռնությունը ստորագրահավաք էր նախաձեռնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու համար, իսկ Արցախը հանձնած ու Հայոց ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չհամարող քաղաքական ուժը սրերով էր ընդունել ստորագրահավաքն, իսկ ԱԺում անտեսեց ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունը:

Այս անգամ պատճառը «ՀայաՔվեի»՝ անկախ դիտորդի կարգավիճակով Գյումրու և Փարաքարի ընտրություններին հետևելու որոշումն էր: Ավելին, նախաձեռնության դիտորդները մի շարք լուրջ խախտումներ են արձանագրել իշխող ուժի կողմից:

Եվ ահա, տարբեր տրամաչափի մի շարք քպականներ հարձակվել են «ՀայաՔվեի» վրա: Իսկ ինչո՞ւմ են մեղադրում վերջինիս: Պարզվում է՝ «ՀայաՔվեն» «համարձակվել» է 180-ից ավելի դիտորդ գրանցել: Ստացվում է՝ մեծաքանակ ներկայությամբ լրջորեն «ցավեցրել» են ՔՊ-ին՝ փաստացի խանգարելով ավելի շատ խախտումներ անել:

Նշենք, որ բաժին է հասել նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» դիտորդական նախաձեռնությանն ու, ի մասնավորի, Հայկ Մարությանին:

Ավելին, քպականները, ամենայն հավանականությամբ, կոնկրետ հրահանգով նույնիսկ առաջարկում են օրենսդրական փոփոխություններ անել 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողները, կուսակցությունների անդամները չգրանցվեն որպես դիտորդ:

Մասնագետներն, իհարկե, իրենց կարծիքը կհայտնեն նման չլսված-չտեսնված առաջարկի հետ կապված, իսկ մինչ այդ մի քանի հարց է հետաքրքրում. նախ՝ եթե տվյալ քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ նրա որևէ անդամ չի կարող դիտորդ լինել, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում քպականները «քաղաքականությամբ զբաղվել» ասելով, ի՞նչ է քաղաքականությունն ընդհանրապես նրանց պատկերացմամբ:

Ի դեպ, եթե վերջինիս հետ կապված խեղաթյուրված պատկերացումներ ունեն, կարող են մեկ-մեկ կարդալ կամ հարցնել քաղաքագետներին, դա գոնե թույլ կտա անհեթեթություններ դուրս չտալ:

Մի խոսքով, ինչպես երևում է, քպականները սկսել են «լուրջ դասեր քաղել» Գյումրու և Փարաքարի ընտրություններում տապալումից և, անհանգստացած 2026 թվականի սպասվելիք «կրախից», որոշել են դիմել ամենածայրահեղ քայլերի՝ թքած ունենալով իրավունքի, օրենքի, օրինականության ու ժողովրդավարության վրա: Դե, ինչպես միշտ:

Լրահոս

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին