Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել՝ զննման գոտում կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո։ Ահազանգը կեղծ է եղել․ առարկան ձեռքի նռնակի տեսքով կրակայրիչ էր, հայտնում է NRK-ն։
Օդանավակայանի աշխատակիցները կասկածելի առարկան նկատել են ռենտգենյան սկաների միջոցով և կանչել իրավապահներին։ Ստուգումից հետո տարհանումը դադարեցվել է։
Կրակայրիչի տիրոջը՝ մոտ 40 տարեկան տղամարդուն, պատասխանատվության կենթարկեն․ նրա դեմ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։








