Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը պատրաստել է ավիակերոսինի արտահանումը դեկտեմբերից վերսկսելու հարցով փաստաթղթերը։
Նոյեմբերի 20-ի երեկոյան գերատեսչությունը հայտնել է, որ հարցը կառավարության քննարկմանն է։Արտահանման գործող արգելքն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին և տարածվում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։
Ավիաընկերությունների համար վճռորոշ հարցն այն է, թե դեկտեմբերին ռուսական շուկայում որքան վառելիք հասանելի կլինի։
Նախարարությունը հայտնել է, որ կառավարությունը հաշվի է առնելու որոշման պահին վառելիքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։ Արտահանումը վերսկսելու հարցում գերատեսչության նշած առաջնահերթությունը ներքին շուկայի պահանջարկն ամբողջությամբ բավարարելն է։








