Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի՝ OFAC-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ամերիկյան գերատեսչության պնդմամբ՝ պատժամիջոցների ենթարկված անձինք միջնորդական դեր են կատարել իրանական նավթն արտասահմանյան շուկաներ մատակարարելու գործընթացում։ Վաշինգտոնը նման գործունեությունը դիտարկում է որպես Թեհրանի նկատմամբ գործող սահմանափակումները շրջանցելու փորձ։ Նոր պատժամիջոցներով նախատեսվում է սառեցնել այդ անձանց՝ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող ակտիվները։
Ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց հետ ֆինանսական ու առևտրային գործարքներ իրականացնել։








