Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

 


Կարծում եմ՝ անտեսվում և չի քննարկվում մեկ այլ վարկած, թե ով կարող էր «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը՝ «Հայի ոգին անպարտ է» գրությամբ հանդերձ։ Ճիշտ է, Երևանի քաղաքապետարանից վստահեցրել են, որ նկարը ջնջվել է պատի «վերականգնման աշխատանքների» շրջանակում, բայց մինչև այսօր ոչ ոք չի տեսել, թե երբ և ով է այդ բանուկ ու մշտապես մարդաշատ հատվածում նման «վերանորոգում» իրականացրել։ Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս։


Այն, որ այդ հակահայկական վանդալիզմը կարող էր իրականացվել ՔՊ-ական խունտայի հրահանգով, ինքնին հավանական է։ Բայց այս պահի դրությամբ դա միակ վարկածը չպետք է լինի։ Ոչ պակաս հնարավոր է, որ ՀՀ Անկախության օրվա նախօրեին նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Բաքվից կամ Անկարայից իջեցված ուղիղ հրամանով։


Այսօր այդ թշնամի պետությունների բազմաթիվ գործակալներն ու շարժունակ գործակալական խմբերը կարող են անարգել գործել Երևանի փողոցներում՝ քողարկվելով, մասնավորապես, մոտոցիկլետներով երթևեկող, սաղավարտներով ու դեմքերն ամբողջովին ծածկած առաքիչների տեսքով։


Անգամ եթե պատկան մարմինները ցանկություն և կամք ունենային հայտնաբերելու նման վնասարարական գործողություններ իրականացնողներին, դա չափազանց բարդ գործ կլիներ։ Արտաքին ուժերի թելադրանքով ցեղասպան հարևաններ ունեցող և մշտապես վտանգված մեր երկիրը ողողվել է տասնյակ հազարավոր օտար տարրերով, որոնց մի մասի ինքնության, գործունեության և տեղաշարժերի նկատմամբ պատշաճ վերահսկողությունը պարզապես անհնար է։


Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև։ Թշնամին էլ, բնականաբար, ձգտելու է հարմար պայմաններից օգտվել առավելագույնս։


Առայժմ գործը կամ դրա տեսանելի մասը կարող է սահմանափակվել պատերից հայ հերոսների պատկերները ջնջելով։ Սակայն հետագայում դիվերսիաները կարող են ոչ միայն հոգեբանական ու խորհրդանշական լինել, այլև բոլորովին այլ բնույթ ստանալ ու շատ ավելի լայն ծավալներ ընդունել՝ արդեն մահաբեր հետևանքներով։


Հայաստանի ազգային անվտանգության համակարգը կենտրոնացած է մեկ ուղղության վրա՝ գործող իշխանության վերարտադրությունն ու անխափան գործունեությունն ապահովելու։ Բոլոր մյուս ճակատները բաց են ու թափանցիկ։ Ցավոք, այս վտանգավոր իրավիճակը դեռ շարունակվելու է և պարբերաբար «պայթելու»՝ ինչպես նմանատիպ խորհրդանշական, այնպես էլ, հնարավոր է, ավելի կոշտ գործողություններով։


Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի պնդումներին, ապա դրանք, որպեսզի արժանահավատ համարվեն, պետք է վավերագրականորեն ու հրապարակայնորեն հաստատվեն՝ պատից Ալբերտի ու նրա հրանոթի պատկերը, ինչպես նաև «Հայի ոգին անպարտ է» գրությունը ջնջած անձանց անունների, ազգանունների և լուսանկարների հրապարակմամբ։

Լրահոս

Կարևոր
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

Լրացուցիչ նորություններ

...

Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)

Նոր անձնագրի ուղերձը, Չեմ նախանձում․ Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին

«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին

ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ)

Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)

Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch

Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով

ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը

Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան

Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին

7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները

Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան

Խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ Չուլջյան

Մեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. Խաչատուրյան

Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. Մելիքյան

Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան

Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան