Ռուսաստանցի տիեզերագնացներ Սերգեյ Տետերյատնիկովը և Հարություն Կիվիրյանը «SpaceX» ընկերության «Crew Dragon» տիեզերանավերով կուղևորվեն Միջազգային տիեզերակայան՝ «Ռոսկոսմոսի» և NASA-ի միջև «խաչաձև թռիչքների» ծրագրով:
Նախ ուղեծիր կմեկնի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նախկին սպա-սուզանավորդ Սերգեյ Տետերյատնիկովը «Crew-13» գործառնական առաքելության անձնակազմի կազմում, որում ընդգրկված է երեք երկրի (Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա) տիեզերական գործակալություններից 4 մարդ, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 1-ին` Մոսկվայի ժամանակով 18:10-ին: «Crew Dragon»–ը տիեզերք կբարձրանա «Falcon 9» հրթիռակիրով՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման հարթակից: Միջազգային տիեզերակայանի հետ կցումը սպասվում է մեկնարկից ընդամենը 9 ժամ անց:
Ինչ վերաբերում է հայազգի Հարություն Կիվիրյանին (ծնունդով Մայկոպից), ապա նա ռուսական տիեզերական խմբի կազմում առաջին հայն է։ «Crew-14» բազմազգ անձնակազմի (Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա) մեկնարկը՝ Կիվիրյանի առաջին տիեզերական թռիչքով, նախատեսված է 2027 թվականի գարնանից ոչ շուտ։
Տիեզերագնացների խումբը Միջազգային տիեզերակայանում կմիանա «Crew-13»-ի անձնակազմին՝ մասնակցելու երկարատև արշավախմբին:








