Իտալական ռազմական մեքենան՝ Լատվիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, կրակ է բացել իտալական զինուժի մեկ այլ մեքենայի ուղղությամբ:
Ռազմական մեքենայում գտնվել են չորս զինծառայողներ: Բոլորն էլ վիրավորում են ստացել, նրանց շտապ տեղափոխել են Ռիգայի հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել Ադաժի վարժարանում՝ մարտական հրաձգության ժամանակ:
Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա, հայտնել են Իտալիայի պաշտպանության նախարարությունից:








