Միացյալ Նահանգները զբաղվում է տնտեսական ահաբեկչությամբ՝ պատժամիջոցները վերածելով Իրանի ժողովրդի կոլեկտիվ պատժի գործիքի, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Միացյալ Նահանգներն այժմ տնտեսական զրկանքները զենք է դարձնում՝ այն օգտագործելով որպես կոլեկտիվ պատժի և քաղաքական հարկադրանքի գործիք։
Սա կանխամտածված, լուրջ վնաս է Իրանի ժողովրդին և նրանց հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի, առողջության, դեղորայքի և սննդի իրավունքի ուղղակի խախտում։ Սա դիվանագիտություն չէ. սա հարկադրանք և տնտեսական ահաբեկչություն է», - ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է նա։








