Ադրբեջանն ու Հայաստանը փաստացի խաղաղության են հասել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ։
«Մենք այժմ փաստացի խաղաղության ենք հասել», - ասել է արտգործնախարարը, նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարարության կայքում։ Բայրամովի խոսքով՝ Բաքուն, միակողմանիորեն վերացնելով տարանցիկ սահմանափակումները, հեշտացնում է ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան։ Նա նաև նշել է երկրների միջև երկկողմ առևտրային հարաբերությունների հաստատումը։
«Չնայած միջազգային շուկաներում աճող անկայունությանը և համապատասխան ապրանքների համաշխարհային պահանջարկի աճին, Ադրբեջանը պարբերաբար մատակարարում է Հայաստանին ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերք», - ասել է նախարարը։








