Երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ի գիշերը, Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել:
Վիրավորներից հինգը հոսպիտալացվել են, որոնցից երկուսը ծանր վիճակում են, Telegram-ում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի պետական արտակարգ ծառայության (ՈՒՊԾ) տվյալներով՝ մայրաքաղաքի առնվազն հինգ շրջաններում տեղի են ունեցել վնասներ և հրդեհներ:
Փրկարարները շարունակում են մաքրել հրետանային ռմբակոծության հետևանքները:








