Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր նա կազմակերպում է անկարգություններ Եվրոպայում, վկայում են եվրոպացի քաղաքական գործիչների թուլության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչի մասին ասես կարելի է խոսել, բայց պնդել, թե մենք զանգվածային ցույցեր ենք հրահրում Եվրոպայի խոշոր քաղաքներում, արդեն ակնհայտ չափազանցություն է։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա, արդեն բոլոր սահմաններն անցնում են, ՌԴ-ին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ:
Սա վկայում է եվրոպական որոշ երկրների ղեկավարների թուլության և տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն ստանձնելու անկարողության մասին», - ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է լրագրողի տելեգրամյան ալիքում։








