ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կտրականապես հերքել է ամերիկյան ամսագրի կողմից տարածված բազմամիլիոն դոլարանոց գաղտնի ֆինանսական գործարքներին իր մասնակցության մասին մեղադրանքները։ «Հեղինակի մեղադրանքները բացարձակապես սկանդալային են և կտրականապես կեղծ։
Սա երբեք տեղի չի ունեցել», – գրել է Քուշները X-ում։ «Մենք հրապարակայնորեն հերքել ենք այս բոլոր մեղադրանքները։ Հեղինակը որևէ ապացույց չի ներկայացրել դրանք հաստատելու համար։ Այս արտառոց մեղադրանքները հաստատելու համար չեն տրամադրվել ո՛չ բանկային քաղվածքներ, ո՛չ դրամական փոխանցման մանրամասներ, ո՛չ հաշվի համարներ, ո՛չ ենթադրյալ գործարքների ամսաթվեր, ո՛չ էլ այլ ստուգելի մանրամասներ», – ընդգծել է Քուշները։
Ըստ Vanity Fair ամսագրի, որը հրապարակել է լրագրող Մեթյու Քոուլի գրքից մի հատված՝ Քուշների՝ Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ ենթադրյալ գաղտնի գործարքների մասին, հոլանդական հետախուզական գործակալությունները հասանելիություն են ստացել ԱՄՆ նախագահի փեսայի հեռախոսին և բացահայտել տեղեկություններ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ կապված հարյուր միլիոնավոր դոլարների գաղտնի ֆինանսական գործարքների մասին։








