Մոտ 400 մարդ դուրս է եկել ցույցի գերմանական Լայպցիգ քաղաքում՝ ընդդեմ քաղաքի հյուսիսային հատվածում ամերիկյան Covenant պաշտպանական ընկերության արտադրություն բացելու ծրագրերի, հայտնել է dpa-ն։
Ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հորդառատ անձրևի տակ, ոստիկանությունն ապահովել է մասնակիցների անվտանգությունը։
dpa գործակալության թղթակցի տվյալներով՝ ցուցարարների մեծ մասը երիտասարդներ էին։ Նրանք կրում էին պաստառներ, ձախ կազմակերպությունների խորհրդանիշներ և Պաղեստինի դրոշներ։
Հոկտեմբերի սկզբին Covenant-ը պաշտոնապես արտադրամաս է բացել Լայպցիգում։ 2027 թվականից ընկերությունը նախատեսում է այնտեղ արտադրել Anthem մեծ հեռահարության թևավոր հրթիռներ։
Լայպցիգը պետք է դառնա ընկերության ամենամեծ արտադրական հարթակն աշխարհում։ Աշխատանքի առաջին տարում այստեղ նախատեսվում է թողարկել հազար հրթիռ, մինչև 2028 թվականը արտադրության ծավալը հասցնել 5 հազար միավորի։








