Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր Մաքսիմը, շփվող: Ինչպես ծնողներս են ասում՝ համով չարաճճի երեխա էր: Հետաքրքրասեր էր, անընդհատ հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, իրեն ամեն ինչ հետաքրքրում էր, ու պետք է անպայման ստանար իր հարցերի պատասխանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անուշը՝ Մաքսիմի քույրը: 

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ եղբայրը գերազանց է սովորել:

«Գրեթե բոլոր օլիմպիադաներին մասնակցել է: Սիրում էր բնագիտական առարկաները, բայց հավասարապես սովորում էր ամեն ինչ:

Փոքր տարիքում հեռուստացույցով դիտում էր գիտական հաղորդումներ ռուսերենով:

Մայրիկս պատմում է՝ մի օր անցնում էի կողքով, սկսեցի հարցեր տալ՝ հասկանալու համար՝ ուղղակի նայո՞ւմ է, թե՞ հասկանում է:

Մաքսը բոլոր հարցերին պատասխանում է, պատմում հաղորդման մասին: Հրաշալի տրամաբանություն ուներ: Ծառայակից ընկերներից մեկը պատերազմից որոշ ժամանակ հետո մեզ պատմեց՝ գիրք ունեինք, խնդրի լուծումը չէինք գտնում, որոշեցինք սպասել, որ Մաքսը դիրքերից իջնի, իրենից հարցնենք:

Եկավ ու մեր հարցին պատասխանեց: Կապ չունի՝ Հայոց պատմություն էր, թե մաթեմատիկա, իրեն հարցը տալիս էինք, պատասխանում էր»: 

Դպրոցն ավարտելուց հետո Մաքսիմն ընդունվել է ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել և 2019 թ.-ի հունվարի 30-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ:

Ծառայում էր Հադրութի 1-ին պաշտպանական 3-րդ գումարտակի հակատանկային դասակում՝ որպես ֆագոտ ջոկի օպերատոր: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էին Մաքսիմի զգացողությունները ծառայության մեկնելուց առաջ, քույրիկը վերհիշում է 2016 թ. պատերազմը:

Այդ ժամանակ եղբայրը դպրոցական էր, ընկերների հետ ոգևորվել էին, ուզում էին պատերազմ մեկնել: Մաքսիմի ծննդավայրից՝ Վեդիից է Ապրիլ յան պատերազմի զոհերից Անդրանիկ Զոհրաբյանը: 

«Մի օր մայրիկին ասել էր. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է զգում Անդրանիկի պապան, երբ իր ձեռքն է վերցնում որդու զրահաբաճկոնը, որն ամբողջությամբ վնասված է փամփուշտներից»:

Մաքսը շատ էր սպասում ծառայության մեկնելուն: Իր կրծքավանդակի մի հատվածը մի քիչ բարձր էր: Բժշկական հանձնաժողովներից մեկն անցնելիս հոլթեր էին ամրացրել՝ ստուգումներ իրականացնելու համար:

Այդ օրը եկել էր տուն ու իրեն գերհանգիստ պահել: Հաջորդ օրը գնացել էր, սարքը հանել էին: Հետո արդեն բանակից զանգել էր հայրիկի քեռու տղային ու ասել՝ տեսա՞ր՝ ոնց խաբեցի այդ սարքին: Երբեք չի մտածել չծառայելու մասին, մի տեսանյութ կա, որտեղ ասում է՝ այնպես պետք է անենք, որ մեր ծնողները գլուխները չկախեն»:

Անուշն ասում է՝ երբ վիճակահանության ժամանակ եղբայրն «ընտրել» է Արցախը, մեծագույն հպարտությամբ է արտաբերել իր ընտրության անունը: «Հայրիկս այնքան պարզորոշ է հիշում այդ օրերը, իրեն ասել էր՝ պա՛պ, Ղարաբաղում եմ ծառայելու, իր ոգևորությանը չափ ու սահման չկար»: Մաքսիմի ծառայության օրերը հրաշալի էին անցնում:

Անուշը վերհիշում է, որ երբ զրույցներից մեկի ժամանակ տատիկն ասել էր՝ Մա՛քս ջան, լավ է, բանակում սննդի որակը փոխվում է, նա արձագանքել էր. «Տատի՛, ավելի կարևոր բաներ կան, փորը լցնելը կարևոր չի»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Պատերազմից առաջ՝ օգոստոսին մեր հորեղբայրը մահացավ: Համավարակի շրջանն էր, Մաքսն արձակուրդ գալ չէր կարող, մենք էլ փորձում էինք որքան հնարավոր է ուշ իրեն հայտնել այդ լուրը: Ի վերջո, ասացինք, շատ նեղսրտեց, կոտրված էր:

Լուրը հայտնելու հաջորդ օրը զանգահարեց՝ տան բոլոր անդամներին հավաքեք, բան պիտի ասեմ: Մեզ ուժ էր տալիս, ասում, որ պետք է միասին լինենք և թև ու թիկունք դառնանք Արտյոմի՝ հորեղբորս տղայի համար: Սեպտեմբերի 26-ի գիշերը ժամը մեկի կողմերը զանգահարեց, խնդրեց բոլորին արթնացնել:

Ասաց՝ գնացեք հոպարի մոտ, խունկ վառեք, Աստված տա, կհանդիպենք: Այդ գիշեր բոլորիս հետ խոսել է, նաև Արտյոմի հետ: Նա մեզ մինչև հիմա չի պատմում, թե կոնկրետ ինչ է ասել իրեն, բայց ենթադրելի է, որ նախապատրաստել է ինչ-որ բանի, ասել, որ մեր կողքին լինի:

Հայրիկս ասում էր՝ մի բան այն չի, մի բան կատարվում է, Մաքսը հենց այնպես չէր խոսի բոլորիս հետ:

Սեպտեմբերի 27-ի երեկոյան եղավ հաջորդ զանգը: Ամեն անգամ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ոգևորում էր մեզ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 1-ին, շատ կոտրված էր, երբ զանգեց: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանն էր զոհվել: Դավիթն իր ուսումնական գումարտակի հրամանատարն է եղել: Պապային ասել էր.

«Դավոն հերոս է, բոյ ա տվել, ես էլ եմ նույնն անելու, շուն թուրքն իմ մեջքը չի տեսնելու»»: Ինչպես շատ ընտանիքներ, Մաքսիմի ընտանիքը ևս սկսեց ապրել որդու մի զանգից մինչև մյուսը: «Եկավ Հադրութից դուրս գալու պահը: Մեր մորաքրոջ տղան սպա է, պատերազմի օրերին Մոսկվայում ակադեմիայում էր սովորում, եկավ, որ պատերազմ մեկնի:

Մաքսն ասաց՝ լավ չի, որ եկել ես, բայց զգույշ կլինես, ախպե՛րս: Զրուցում էին, բայց ոչ ուղիղ հարցերով: Մեր մորաքրոջ տղան հասկացել էր, որ Մաքսն ու ընկերները շրջափակման մեջ են»:

Ընտանիքի տվյալներով, որդին և ընկերներն օրեր շարունակ շրջափակման մեջ են եղել, զենք չի հասել իրենց, ու ստիպված են եղել նահանջել: «32 օր կռվեցին Հադրութի թեժ մարտերում, հոկտեմբերի 28-ի գիշերը, ոտքով 9 ժամ քայլելով, ստիպված դուրս են եկել Հադրութի դիրքերից և տեղափոխվել Մարտունու շրջան:

Հայրիկին ասել էր՝ մի փամփուշտ չենք թողել, ամեն ինչ բերել ենք մեզ հետ: Այդտեղ փոխվել էին, նոր համազգեստ ստացել: Մեր ունեցած տվյալներով, Հադրութից եկած տղաների մի մասին տարել են Ասկերան, մի մասը հրաման է ստացել բարձրանալ Ճարտարի դիրք: Հետո մեզ պատմեցին, որ իրենց ասել են՝ մի գնացեք, տղե՛րք, ով գնում է, հետ չի գալիս:

Բայց տղաներն ընդդիմացել են՝ եթե չգնանք, տանկերն ասֆալտով կմտնեն քաղաք»: Մաքսը, Ժորժը, Արսենը, Լյովան և 2 կամավոր զոհվում են նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում ավիառումբի հարվածից: «Մեզ պատմեցին, որ մեկ ամբողջ օր «սմերչ» է «աշխատել», զինվորները չեն կարողացել բարձրանալ այդ հատվածը և տղաներին իջեցնել»:

Մաքսի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է զոհվելու նախօրեին: «Նոյեմբերի 1-ի առավոտյան վերջին անգամ զանգեց, խոսեց, ինչպես միշտ, բոլորիս գոտեպնդելով:

Իր վերջին խոսքերն էին. «Բան չմնաց, 90 օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու։ Դե, լավ եղեք, կխոսենք»: Նույն օրը երեկոյան վիրավոր ընկերոջ հետ է խոսել՝ գնաս տուն, կզանգեմ: Նոյեմբերի 2-ից մի քանի օր իր հետ կապ չենք ունեցել:

Միշտ սպասել ենք իր զանգին, երբեք առաջինը չենք զանգահարել: Երբ լուր չունեինք, սկսեցինք զանգահարել բոլոր հեռախոսահամարներով, որոնցով զանգահարել էր մեզ:

Բայց ոչ մեկի հետ կապվել չէր հաջողվում: Այնպես է ստացվում, որ այնտեղ Վեդիից մարդ է լինում, և Մաքսի զոհվելու լուրը հասնում է Վեդի, միայն մենք տեղյակ չէինք: Մորաքրոջս տղան ևս լուր է ստանում, որ Ճարտարի ուղղությամբ նման բան է եղել: Սկսում է փնտրել նրան Արցախում՝ ամեն հնարավոր վայրում: Ի վերջո, լուր են ստանում, որ Մարտունիում է:

Մի մարդ կար, որ «բերում» էր տղաներին, հայրիկիս ընկերն է: Հենց նա էլ ճանաչում է Մաքսին: Նոյեմբերի 4-ի գիշերն իրեն բերում են, 5-ի առավոտյան իմանում ենք լուրը»:

Անուշիկն ասում է՝ հայրիկն ամեն կերպ ձգտել է վերականգնել որդու մարտական ուղին, սակայն նրա սպաները զոհվել են, և որևէ բան անել չի կարողացել:

Սակայն այս ընթացքում փորձել են գտնել նրա հետ ծառայած, պատերազմի բովով անցած տղաներին, խնդրել պատմել Մաքսի մասին, չէ՞ որ հատկապես հիմա ամեն հուշ էլ ավելի թանկ արժեք ունի:

Ապրելու ուժի մասին: «Սովորում ենք ցավի հետ ապրել, քանի որ ուրիշ տարբերակ չունենք:

Սպասումն էր ուժ տալիս, հայրիկը տեսել է Մաքսին, մենք՝ ոչ, և այդ սպասումն ապրեցնում էր, հատկապես՝ մայրիկիս: Ամեն դռան բացվելուց նա, կարծես, Մաքսին սպասեր: Իսկ ես...

Ես փորձում եմ այնպես ապրել, որ արժանի լինեմ իրեն, որ հպարտանա ինձանով: Առաջվա կյանքը չկա: Մեր շատ նպատակներ կապված էին իր հետ՝ Մաքսը գա, այսպես անենք, Մաքսը գա, մյուս բանն անենք:

Բայց ամեն ինչ փշրվեց, կոտրվեց, ու հիմա փորձում ենք ամեն կերպ արժանի լինել իրեն, իր անունն ու պատիվը բարձր պահել»: Հ. Գ. - Մաքսիմ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վեդիի պանթեոնում: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ
Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կարևոր
Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները
Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ
ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ
Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ
Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
«Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը
Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ
Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)
Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները
Պրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Ես այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ
Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)
Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել
Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»