Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:


Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն:


Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:


Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետեւանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն:


Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար եւ ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն:


Նրանք տարեկան մեկ անգամ «թեթեւ հետազոտություններ» եւ լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են։


Ինչ է ստացվում. 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրեւ դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն:


Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար»։

Լրահոս

Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ
Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին
Կարևոր
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ
Կարևոր
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու
Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում