Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի Հանրապետության մոտ 730 հազար քաղաքացի բոյկոտում է եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Սա նաև դեռ ամիսներ առաջ սկսած «Հայաստանը ես եմ» նախաձեռնության իրականացրած՝ «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավի արդյունքն է։ Նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մշտապես բարձրաձայնում է՝ այս համակարգը իշխանությունը որպես տնտեսական բռնության գործիք է կիրառելու հայ հասարակության նկատմամբ։ Հաջորդիվ տնտեսական մահակը վերածելու է քաղաքական, սոցիալական մահակների՝ բոլորին մշտական վերահսկողության տակ պահելով։ Հոկտեմբերին իշխանությունը, հասկանալով, որ քաղաքացիներն անգամ տուգանվելու «սպառնալիքի» տակ չեն լրացնում հայտարարագիր, հետքայլ կատարեց։ Քաղաքացու փոխարեն հայտարարագիր «կներկայացնի» ՊԵԿ-ը։ Նաիրի Սարգսյանն ասում է՝ օրենսդրական վերջին փոփոխություններով քաղաքացու վրայից իշխանությունը հանեց վարչական պատասխանատվությունը։ «Քաղաքացին պետք է հայտարարագիրը չներկայացնի, որպեսզի խնդիրներ չունենա՝ մինչև 2026 թվականի հունիսը, այն է՝ մինչև իշխանափոխություն։ Այս փուլում մենք արձանագրել ենք միջանկյալ հաղթանակ։ Դա վերաբերում է քաղաքացիներին տուգանքից ազատելուն։ Կրկին հիշեցնեմ՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ եթե չկա պատժամիջոց, պատասխանատվություն, ապա այդ, այսպես ասած, հակաօրինական և քաղաքացիներին տնտեսական բռնության ենթարկող օրենքի դրույթներին պետք չէ ընդհանրապես հետևել։ Պետք է մինչև վերջ բոյկոտել և ամբողջությամբ խորքային փոփոխությունների ենթարկել այս համակարգը։


Հետևաբար, այն հարցը, որ մշտապես հնչում է, թե քաղաքացու առջև ինչ վտանգներ են ծառացած, ապա ընդգծեմ, որ առաջիկայում՝ մինչև ձևավորվելիք նոր իշխանությունը, որևէ վտանգ չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը։ Հայտարարագրման համակարգը, դրանում կատարված փոփոխությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը ոչ թե խնդրահարույց, այլ հակաօրինական է անվանում։ «Հարկային օրենսգրքում գոյություն ունի ինքնահայտարարագրման սկզբունք, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի իր հարկերը։ Պետեկամուտների կոմիտեն չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի անունից հարկ հաշվարկող կամ հարկային հաշվետվություն ներկայացնող անձ։ Հետևաբար, եթե պետեկամուտների կոմիտեն է դա իրականացնում, ֆիզիկական անձը չի կարող դրա համար պատասխանատվության ենթարկվել, այսինքն՝ մի արարքի համար, որը հարկային մարմինն է կատարել, ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փոփոխությունը՝ ՊԵԿ-ի կողմից քաղաքացու տվյալների նախալրացում կատարելը, իրականացնում են հասարակությանը ցույց տալու համար, որ հայտարարագրման գործընթացից հետքայլ չեն կատարել։


Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե գնան տվյալների նախալրացման ճանապարհով, ֆիզիկապես չեն հասցնելու, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնել, կուտակել և անհատական հաշվառում վարել։ Նաև ուշադրություն է հրավիրում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարության վրա, որ ընտանիքի անդամից ստացվող եկամուտները չեն հարկվում։ «Իսկ իրավական ձևակերպման մեջ գրված է հետևյալ կերպ. ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ի՞նչ է նշանակում նվազեցվող եկամուտ։ Սա նշանակում է՝ փոխառության կամ նվիրատվության տրամադրում։ Եթե եղբայրը եղբորը գումար է փոխանցում, օրինակ՝ որպես ծննդյան նվեր, սա իրական նվիրատվություն է, կամ պարտքով գումար, սա փոխառություն է, ապա սրանք պետք է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ ունենան փաստաթղթային ձևակերպում։ Մի կողմից հայտարարում են, որ այս եկամուտները չեն հարկում, բայց, փաստորեն, նվազեցվող եկամուտները չեն հարկում։ Այսինքն, երբ ծնողը զավակին փոխանցի գումար, նրանք պետք է նվիրատվության կամ փոխառության պայմանագիր կնքեն»,-հավելում է նա։ Սարգսյանը անդրադառնում է նաև բանկային գաղտնիքին վերաբերող մտահոգություններին։ Ընդգծում է՝ այդ առումով դրական որևէ տեղաշարժ ևս չկա։ «Մարդիկ չեն լրացնում հայտարարագիր, և ինքնաշխատ եղանակով է այն լրացվում, հետևաբար՝ դեռևս այդ վտանգը որոշակի առումով չեզոքացված է։ Բայց բոլոր այդպիսի վտանգները չեզոքացված են մինչև 2026 թվականի ընտրություններ։ Աստված մի արասցե, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա համակարգը սկսելու են այլ եղանակով գործարկել։ Մինչև ընտրություններ որևէ բան չեն իրականացնելու։


Դա միանշանակ է։ Եթե մեկ ձևակերպմամբ ամփոփենք կատարված օրենսդրական փոփոխությունները, ապա փաստ է, որ ոչինչ չի փոխվել։ Այո, չկան վարչական կարճաժամկետ տուգանքներ, դեռևս չկան հարկային տուգանքներ, բայց սա ժամանակավոր ու միջանկյալ հաղթանակ է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։ Ու չնայած «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ակտիվություն ու իրազեկման մեծ արշավ նախաձեռնեց եկամուտների հայտարարագրմանը վերաբերող գործընթացում, այն ավելի վաղ Հայաստ ա նի ոլորտային խնդիրների խոր ուսումնասիրություն, վերլուծություն և լուծման ուղիների մշակում է իրականացրել։ Պարբերական են նախաձեռնության ղեկավարի և ներկայացուցիչների այցերը Հայաստանի տարբեր մարզեր։


«Հիմա մեր կատարածի երկրորդ փուլին ենք անցել՝ մեր արած հետազոտությունը բոլոր մարզերում գործնականի, կիրառականի ենք վերածում, այսինքն՝ տեսնում ենք գիտ ա կան մա կար դ ա կում կա տար վ ա ծ ուսումնասիրություններն իրական խնդիրների հետ որքանով են փոխառնչվում։ Համարյա թե նույնականացվում են, այն է՝ ռեսուրսային հողերի և ջրերի մշակման, անասնաբուծության և, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները, որոնք արդեն արձանագրել էինք, հիմնականում բոլոր վայրերում նույնն են։


Բոլոր վայրերում գոյություն ունեն բերքի և մսի մթերման խնդիրներ, շահութաբերության, վարկային բեռի սպասարկման խնդիրներ, ոռոգման համակարգի խնդիր, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Հետազոտության բուն փուլը տեղում ապրող մարդկանց հետ մենք ևս մեկ անգամ վերագույքագրում ենք, ընդ որում՝ խնդիրների քարտեզագրում ենք իրականացնում, մասնավորապես՝ Հայաստանի որ տարածաշրջանում ինչն է շատ ավել ի մրցունակ և ինչի վրա կարող ենք շեշտադրում կատարել, որպեսզի Հայաստանի վերակառուցման ու թռիչքային զարգացման պլանը բերենք վերջնական տեսքի։ Սրանք են հանդիպումների հիմնական նպատակները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կարևոր
Նյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)
Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են
Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ)
Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել
Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին
Բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան
Զելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին
Կարևոր
Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն
Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում