Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսում վերջին տարիներին առավել ակտիվորեն շրջանառվող թեմաներից մեկը դարձել է եվրոպական ինտեգրման հեռանկարը։


Հանրային և քաղաքական հարթակներում հաճախ կարելի է լսել տեսակետներ, որոնց համաձայն, Հայաստանի ապագան պետք է կապվի եվրոպական ուղղության հետ, իսկ երկրի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի հնարավորինս խոր ինտեգրումը արևմտյան կառույցներին, առաջին հերթին՝ Եվրոպական միությանը։


Այս մոտեցման կողմնակիցները սովորաբար շեշտադրում են եվրոպական չափանիշները, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, իրավական պետության կառուցումը, տնտեսական զարգացման հնարավորությունները և այն բարեկեցության մոդելը, որը հաճախ ասոցացվում է եվրոպական երկրների հետ։


Միաժամանակ այս խոսույթը հաճախ ուղեկցվում է այն համոզմամբ, որ Հայաստանը պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանից և արտաքին քաղաքականության առանցքը տեղափոխի դեպի Արևմուտք։


Սակայն արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության ոլորտում ցանկություններն ու հնարավորությունները միշտ չէ, որ համընկնում են։


Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ պետությունների հաջողությունը կախված է ոչ միայն նրանց նպատակներից, այլ նաև աշխարհագրական, տնտեսական, ենթակառուցվածքային և ռազմաքաղաքական իրողությունները ճիշտ գնահատելու կարողությունից։


Հենց այս տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին ընթացող քննարկումները՝ փորձելով առանձնացնել ցանկալին հնարավորից և քաղաքական կարգախոսները՝ ռազմավարական իրատեսությունից։ Հանրային դաշտում հաճախ որպես օրինակ մատնանշվում են Ուկրաինան և Մոլդովան։


Նշվում է, որ այդ երկրները հետևողականորեն շարժվում են եվրոպական ինտեգրման ճանապարհով, ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ եթե Ուկրաինան և Մոլդովան կարող են գնալ այդ ճանապարհով, ապա Հայաստանը նույնպես կարող է որդեգրել նույն մոդելը։


Սակայն այստեղ կա մի հիմնարար տարբերություն, որն անտեսելը կարող է հանգեցնել, մեղմ ասած, սխալ ռազմավարական եզրակացությունների։ Ուկրաինան և Մոլդովան աշխարհագրորեն անմիջականորեն հարում են Եվրոպական միությանը։


Նրանք ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման ունեն, ինչի շնորհիվ տնտեսական, առևտրային, տրանսպորտային և ենթակառուցվածքային ինտեգրումը բնական և տեխնիկապես իրագործելի գործընթաց է։


Եվրոպական շուկան նրանց համար ոչ թե հեռավոր աշխարհագրական ուղղություն է, այլ անմիջական հարևանություն։ Հայաստանի պարագայում պատկերը բոլորովին այլ է։ Հայաստանը աշխարհագրորեն Եվրոպական միությունից չափազանց հեռու է։


Եթե մեր երկիրը ցանկանա խորացնել առևտրատնտեսական կապերը Եվրոպայի հետ և մեծացնել արտահանման ծավալները դեպի եվրոպական շուկաներ, ապա առաջանում է մի պարզ հարց՝ ինչպե՞ս են այդ ապրանքները հասնելու Եվրոպա։ Այս հարցի պատասխանը մեզ անմիջապես վերադարձնում է աշխարհագրության և ենթակառուցվածքների իրականությանը։


Հայաստանի համար դեպի Եվրոպա տանող ամենակարճ և տնտեսապես առավել արդյունավետ ուղին անցնում է Թուրքիայի տարածքով։ Հենց այդ պատճառով պարբերաբար քննարկվում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ենթակառուցվածքի հնարավոր օգտագործումը Հայաստանի կողմից՝ ապրանքներ արտահանելու համար։


Ու այս համատեքստում նշվում է, որ հաղորդակցությունների բացման արդյունքում Հայաստանը կարող է ավելի հեշտ հասանելիություն ստանալ եվրոպական շուկաներին, ավելացնել արտահանումը, ներգրավել ներդրումներ և ընդլայնել տնտեսական հնարավորությունները։ Սակայն այստեղ առաջանում է ավելի խորքային աշխարհաքաղաքական հարց։


Եթե ենթադրենք, որ այս բոլոր ծրագրերը հաջողությամբ իրականացվեցին, և Հայաստանը սկսեց լայնածավալ առևտուր իրականացնել Եվրոպայի հետ, այդ առևտուրը, միևնույնն է, իրականացվելու է միջնորդավորված ուղիներով, որոնց առանցքային դերակատարը լինելու է Թուրքիան։ Այլ կերպ ասած՝ տնտեսական ինտեգրման ենթակառուցվածքը կառուցվելու է ոչ թե Հայաստանի և Եվրոպայի անմիջական կապի, այլ Թուրքիայի միջոցով իրականացվող կապի վրա։


Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական կենսունակության կարևոր հատվածները կարող են ավելի ու ավելի մեծ չափով կախված դառնալ թուրքական տրանսպորտային, լոգիստիկ և քաղաքական գործոններից։ Իսկ ցանկացած կախվածություն միջազգային հարաբերություններում վերածվում է ազդեցության լծակի։


Պետությունները սովորաբար օգտագործում են իրենց աշխարհագրական դիրքը, տնտեսական ներուժը կամ տրանսպորտային հանգույցների նկատմամբ վերահսկողությունը՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ Թուրքիան նույնպես բացառություն չէ։


Ավելին, Թուրքիան վաղուց ձևակերպել է իր տարածաշրջանային ռազմավարական տեսլականը, որի կարևոր բաղադրիչներից մեկը թյուրքական աշխարհը միավորող քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքի ձևավորումն է։


Անկախ այն հանգամանքից, թե այդ նախագծերի որ մասն է իրատեսական և որը՝ ոչ, ակնհայտ է, որ Անկարան Հարավային Կովկասը դիտարկում է սեփական ազդեցության բնական գոտի։


Այդ պայմաններում Հայաստանը, որն ունի պատմական, քաղաքական և անվտանգային բազմաթիվ տարաձայնություններ (էլի՝ մեղմ ասած) Թուրքիայի հետ, դժվար թե կարողանա անտեսել այն փաստը, որ տնտեսական կախվածության աճը կարող է վերածվել նաև քաղաքական ճնշման գործիքի։


Ստացվում է բավական հետաքրքիր և միաժամանակ հակասական պատկեր։ Հասարակական դիսկուրսում հաճախ ներկայացվում է, թե Հայաստանի առջև կանգնած է ընտրություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Սակայն աշխարհագրական և ենթակառուցվածքային իրողությունները ցույց են տալիս, որ առնվազն տնտեսական իմաստով ռուսական ուղղության այլընտրանքը շատ դեպքերում անմիջապես Եվրոպան չէ, այլ Թուրքիան։


Եվրոպայի հետ կապը մեծապես անցնելու է թուրքական միջանցքներով, թուրքական ենթակառուցվածքներով և թուրքական վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային ուղիներով։ Հետևաբար, ազդեցության բևեռների փոփոխությունը կարող է հանգեցնել ոչ թե կախվածության վերացման, այլ կախվածության բնույթի փոփոխության։


Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումից։ Ընդհակառակը, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը կարող է կարևոր նշանակություն ունենալ տնտեսության արդիականացման, կրթության, տեխնոլոգիաների, ներդրումների, պետական կառավարման և բազմաթիվ այլ ոլորտների համար։ Ժամանակակից աշխարհում փոքր պետությունները չեն կարող իրենց թույլ տալ մեկ ուղղությամբ սահմանափակված արտաքին քաղաքականություն։


Դիվերսիֆիկացված հարաբերությունները հաճախ հանդիսանում են անվտանգության և զարգացման կարևոր գործոն։ Սակայն արտաքին քաղաքականության հաջողությունը կախված է ոչ թե հուզական ընտրություններից, այլ իրատեսական հաշվարկներից։


Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը և Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը պետք է դիտարկել որպես կարևոր ուղղություն, բայց ոչ որպես այնպիսի գործընթաց, որը մոտ ապագայում կարող է վերածվել լիարժեք եվրոպական ինտեգրման կամ անդամակցության իրատեսական հեռանկարի։


Եվրոպական միության ընդլայնման գործընթացն ինքնին չափազանց բարդ և երկարատև է նույնիսկ այն երկրների համար, որոնք անմիջական սահման ունեն ԵՄ-ի հետ և տասնամյակներ շարունակ իրականացնում են համապատասխան բարեփոխումներ։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Եվրոպան և Միացյալ Նահանգները կարող են կարևոր գործընկերներ լինել, սակայն նրանք չեն գտնվում Հարավային Կովկասում։


Մինչդեռ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և տարածաշրջանի մյուս դերակատարները այստեղ են, անմիջականորեն ներգրավված են տարածաշրջանային գործընթացներում և ունեն արագ արձագանքելու հնարավորություն։ Արտաքին քաղաքականության կառուցման ժամանակ այս իրողությունը չի կարելի անտեսել։


Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների համար ամենամեծ վտանգներից մեկը սեփական հնարավորությունների և արտաքին միջավայրի սխալ գնահատումն է։ Երբ քաղաքականությունը կառուցվում է ցանկալի պատկերացումների, այլ ոչ թե առկա իրողությունների հիման վրա, առաջանում են ռազմավարական սխալների ռիսկեր։ Հայաստանի համար Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր և անհրաժեշտ ուղղություն է, սակայն դա չպետք է վերածվի այնպիսի պատկերացման, թե Եվրոպական միությանն անդամակցությունը մոտ ապագայի իրատեսական օրակարգ է։


Ավելի արդյունավետ կարող է լինել այնպիսի քաղաքականությունը, որը միաժամանակ հաշվի է առնում երկրի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, տնտեսական հաղորդակցությունների կառուցվածքը և Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերը։


Հետևաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ ընթացող քննարկումներում թերևս առավել կարևոր է ոչ թե աշխարհաքաղաքական ռոմանտիզմը, այլ ռազմավարական իրատեսությունը։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»