Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հերմոն բնակավայրում արջը հшրձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաu


Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգիս խոշորացված համայնքի Հերմոն բնակավայրում արջը հարձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաս։

Տուժածը՝ 32-ամյա Վիրաբ Ղազարյանը, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, երբ ընտանիքը, ինչպես ամեն օր, անասուններին դուրս է հանել գոմից։

«Ամեն առավոտ գոմը մաքրելու համար անասուններին դուրս ենք հանում դեպի մոտակա սար կամ ձորակ։ Այսօր էլ նույնն արեցինք։ Կարճ ժամանակ անց հայրս նկատեց, որ ձորում արջը հարձակվել է անասունների վրա։ Նա անմիջապես օգնության կանչեց մեր շանը, որի միջամտությունից հետո արջը փախուստի դիմեց»,– պատմում է գյուղացին։

Դեպքից հետո ընտանիքի անդամները մոտեցել են նախիրին և պարզել, որ 2 տարեկան ցուլիկը ստացել է ծանր վնասվածքներ և սատկել։ Գյուղացին անմիջապես ահազանգել է 112, դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք արձանագրել են կատարվածը։

Սակայն, ինչպես նշում է տուժածը, խնդիրը միայն այս մեկ դեպքով չի սահմանափակվում։ Նրա խոսքով՝ նման հարձակումները գյուղում դարձել են պարբերական, իսկ վնասների դիմաց փոխհատուցում չի տրամադրվում։

«Սա առաջին դեպքը չէ, և ցավոք՝ վերջինը չի լինելու։ Մենք մշտապես տուժում ենք արջերից․ դրանք վնասում են անասուններին, մեղվափեթակներին, կոտրում ծառերը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդկանց են վնասել։ Բայց երբ դիմում ենք համապատասխան կառույցներին, նույն պատասխանն ենք ստանում՝ փոխհատուցում չի նախատեսվում»,– նշում է նա։

Գյուղացին նաև դժգոհություն է հայտնում բնապահպանական քաղաքականությունից՝ կարծիք հայտնելով, որ վայրի կենդանիների վերահսկողության հարցում առկա են լուրջ խնդիրներ։

«Այս կենդանիները կարծես այլևս չեն կարողանում ինքնուրույն սնունդ գտնել անտառում և մտնում են գյուղեր՝ վնաս պատճառելով։ Մինչդեռ մենք ենք կրում դրա հետևանքները»,– ընդգծում է նա։

Վիրաբ Ղազարյանի հաշվարկներով՝ այս դեպքի արդյունքում իրեն պատճառվել է շուրջ 350 հազար դրամի վնաս։ Նրա խոսքով՝ անասունները ձեռք են բերել վարկով՝ ընտանիքի եկամուտը ապահովելու նպատակով։

Տուժած գյուղացին կոչ է անում պատասխանատու կառույցներին վերանայել քաղաքականությունը և աջակցել գյուղացիներին․ «Եթե փոխհատուցում չի լինելու, ստացվում է, որ գյուղացին ամբողջությամբ թողնված է բախտի քմահաճույքին»։

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դեմ մեղադրական գործն ուղարկվել է դատարան
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա
«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում
Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»
«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին
«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»
Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ
Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին
Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»
Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ

Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել

Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը

Մարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր

Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ

«Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ)

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Նոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասին

Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ

Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը

Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը

Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել

Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի

Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ

Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news

ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը

Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր