Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգը՝ «Սպայկան», հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում այս կազմակերպության հետ կապված նորից տարբեր թեմաներ են շրջանառության մեջ դրվում: «Փաստը» կապ հաստատեց «Սպայկա» ՍՊԸ միակ սեփականատեր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչի հետ է կապված այսքան մեծ «ուշադրությունն» իր ընկերության հանդեպ: «Ըստ երևույթին, այն շրջանակներին, որոնք կանգնած են Ձեր իսկ նշած «ուշադրության» թիկունքում, բացարձակ հետաքրքիր չեն ո՛չ մեր երկրի տնտեսությունը, ո՛չ զարգացման հնարավորությունները, ո՛չ էլ, առավել ևս, այն խոշոր ներդրումները, որ իրականացնում է «Սպայկան»: 

Կարծում եմ՝ գլխավոր պատճառը սա է, մնացածը վնասարարության փորձեր են»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ իրենք հիմա լուրջ մեգանախագծեր են իրականացնում, որոնց մասին առաջիկայում հանրությունը կիրազեկվի ամենայն մանրամասնությամբ: Այդուամենայնիվ, անկախ պատճառներից, քանիցս շեշտադրվում են «Սպայկայի» քաղաքական «տանիքների» և նման այլ թեմաներ:Ի վերջո, ո՞վ է «Սպայկայի» տանիքը:

«Ծիծաղելի պնդում է. մենք կայացած ընկերություն ենք և քաղաքական «տանիք» ունենալու կամ փնտրելու կարիք չունենք»,-ասաց «Սպայկայի» տնօրենը: Վերջերս տեղեկություն էր հրապարակվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել:

Այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։ Ի վերջո, ինչպե՞ս է եղել, որ «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։ Դավիթ Ղազարյանը նախ կոչ արեց չմոռանալ, որ «Սպայկան» Հայաստանի խոշորագույն ագրոհոլդինգն է: «Ու շատ բնական է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, շահագրգռված ենք, որ գյուղատնտեսությունը, մասնավորաբար պտղաբուծությունը զարգանա:

Ըստ այդմ, աջակցում ենք բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների, որոնք այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել: «Սպայկան» արդեն հարյուրավոր նման կազմակերպությունների և անձանց է աջակցել, նրանց թվում է և ձեր հիշատակած անձնավորությունը: Սա ընդունված աշխատաոճ է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում»,-ասաց Ղազարյանը:

Լրահոս

Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին
Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում
Վրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ
Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը
Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը