Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան


Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է՝«Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։)Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝«Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։Աստվածն առաջ։Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից համապատասխան բնագրային հատվածը.«Из Гянджи турецкой паша писал к сагнацким армянам, чтоб они прислали к нему дани за пять лет и подать: “ежели де у вас дань готова, то пришлите, а ежели не готовы, то изготовьте за все годы, чтоб были готовы. А ежели дань не пришлете, то де мы придем и насильно у вас возьмем”. Сагнацкие армяня ответствовали ему, что “у нас де денег нет, только есть у всякого по одному ружью и по одной сабле, и ежели хотя придешь к нам, то мы с Божьей помощью против вас стоять будем; и вас не боимся, понеже де у нас людей многое число – сорок тысячи”».(АВПР, фонд Сношения России с Персией, 1726 г., опись 1, док. 4, л. 213а)։Առավել մանրամասն այս հաղորդումը քննել եմ իմ հետևյալ գրքում՝ «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը» (Երևան, 2025, էջ 47-48)»։

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում