Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում: Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ չի տալիս ավարտել: Կալանավորել է տալիս: Երբ հայտնի դարձավ, որ «եկեղեցու միջադեպի» հարցը քննելու է Մնացական Մարտիրոսյանը, արդեն 150 տոկոսով պարզ էր, որ Փաշինյանի հրահանգը կատարվելու է, ու երիտասարդը կալանավորվելու է:


Վախեցած քպական իշխանությունը պայքարում է նույնիսկ երեխաների, դեռահասների, պատանիների դեմ: Ու փաշինյանական իշխանության բռնաճնշումների մեքենան կանգ չի առնելու, եթե հասարակությունը թույլ տա տրորել 18-ամյա երիտասարդի կյանքը։ Վաղը կարող է մեզանից յուրաքանչյուրի զավակը, հարազատը, երեխան հայտնվի այդ վիճակում: Հաջորդիվ ի՞նչ է նախատեսել Փաշինյանը. մանկապարտեզի սաների՞ն են կալանավորելու, օրինակ՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» արտասանելու համար... Չէ, գիտենք, տեսնում ենք, որ վախեցած են: Բայց այս աստիճա՞ն: Թեպետ ակնհայտ է նաև, որ այստեղ միայն իր՝ Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների վախերն ու սարսափները չեն միայն: Այսինքն, վախերը հանգեցրել են հիմնական պատճառին:


Ով՝ ով, բայց Փաշինյանն ինքը չի կարող չհասկանալ, որ ավարտական դասարանի 18 տարեկան աշակերտին, ըստ որում՝ առողջական խնդիր ունեցող մարդուն կալանքի տանելով՝ ևս մեկ ուժեղ հարված է հասցնում իր գահավիժած վարկանիշին: Բայց նաև տեսնում է, որ ակնհայտ կորցնում է իշխանությունը, առնվազն, որ բացահայտ մերժված է: Ու հիմա նման քայլերով Փաշինյանը նպատակ ունի այլոց աչքը վախեցնել:


Սակայն նկատենք, որ իրական մարդկանց տրամադրությունները սահմանային են: Շատ-շատերն են այս օրերին ասում, որ եթե փողոցում քպական մի «կարկառունի» տեսնեն, էլ չենք խոսում Փաշինյանի մասին, ապա կկարողանա՞ն, արդյոք, իրենց հույզերին տիրապետել, կկարողանա՞ն ինքնատիրապետումը չկորցնել:


Լավ, ասենք, մի քանի հոգու էլ կալանավորեցին, մի քանի հայ մարդու ճակատագիր էլ մի երկու ամսով խեղեցին: Հետո՞... Ամբողջ հայ ժողովրդին հո չեն կարող կալանավորել: Հ.Գ.-Ի դեպ, քպականների իրական կերպարի մասին է խոսում այն հանգամանքը, թե ինչպես էին նրանցից ոմանք չարախնդում, որ 18-ամյա տղան «Վերջին զանգը» բանտում է անցկացնելու: Եվ ութ տարի այս մարդիկ մեր երկրի ղեկին են...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում