Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե:


Նշենք, որ մարտի 26-ին, ԱԺ-ի դիմաց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։


ԱԺ նախագահն էլ քաղաքացուն է հայհոյել։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ, Ալեն Սիմոնյանի հրահանգով` «հավաքեք սրան ստեղից», բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ Նրանցից մեկը «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։


Ալեն Սիմոնյանն արդեն երկրորդ անգամ է նման սկանդալի կենտրոնում հայտնվում: Տարիներ առաջ էլ քաղաքացու երեսին էր թքել՝ թիկնապահներին հրահանգելով քաղաքացու ձեռքերը նախապես բռնել:


Ակնհայտ է, որ ԱԺ նախագահը չի գիտակցում, թե ինչ կարեւոր պաշտոն է զբաղեցնում, եւ պաշտոնատար անձի զսպվածություն դրսեւորելու փոխարեն ցանկացած խոսակցություն վերածում է «տղայական բազառի», ինչի արդյունքում նա չի պատժվում, այլ հակառակ կողմը երբեմն բանտում է հայտնվում:


Ամենեւին չարդարացնելով քաղաքացու ոչ բարեկիրթ կեցվածքն ու հայհոյախառն լեքսիկոնը՝ ասենք, որ ԱԺ նախագահը երբեք չպետք է նման կեցվածքով հաղորդակցվի քաղաքացու հետ: Քանի որ միջադեպի ժամանակ Սիմոնյանն իրավապահներին հրամայել է բռնել մարդուն եւ բաժին տանել, հետաքրքրվեցինք` Ազգային ժողովի նախագահն ունի՞ քաղաքացուն ոստիկանության բաժին ուղարկելու լիազորություն:


«Հրապարակը» հարց ուղղեց փաստաբան Երվանդ Վարոսյանին: Փաստաբանն ասաց. «Երբ մենք խոսում ենք օրենքի մասին եւ այն մասին, թե, առհասարակ, մեր երկրում ով ինչ լիազորություններ ունի, պետք է մի բան հստակեցնել՝ խոսքը ո՞ր պետության մասին է: Իրավակա՞ն պետության մասին է խոսքը, թե՞ ֆեոդալական կարգերով ապրող երկրի:


Եթե խոսում ենք Հայաստանի մասին, որն իրավական պետություն պետք է լիներ, ապա իրավական պետությունում ԱԺ նախագահը չունի նման իրավունք: Նրա ֆունկցիան լրիվ այլ է, եւ իրավապահները պետք է միմիայն ենթարկվեն օրենքի տառին: Բայց դե՝ սա Հայաստանն է, այստեղ երբ դու իշխանություն ունես, օրենքը դու ես: Այստեղ զայրանալու շատ բաներ կան, բայց զարմանալու` ոչինչ:


Հայհոյանքի համար օրենքը ոչինչ չի նախատեսում, եթե այն ուղղված չէ ուղիղ հասարակական կարգ խախտելուն կամ ուղղված չէ, ընդհանուր առմամբ, հասարակության դեմ: Եթե խոսքը նման միջանձնային հարաբերությունների մասին է, ապա դա մարդկանց խնդիրն է, սա է եղելությունը:


Ալեն Սիմոնյանը կարող է քաղաքացիական դատարան դիմել` հայհոյանքի համար, սակայն քաղաքացին էլ կարող է «Արան պապադ ա» արտահայտության համար դատարան դիմել, չկա որեւէ տարբերություն:


Խնդիրն այն է, որ Հայաստանում ընդունված է ցանկացած բարձր ձայն, խոսք, որը տեղի է ունենում փողոցում, որակել որպես խուլիգանություն, բայց մի բան հստակ է` բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է գոնե սովորած լիներ առնվազն փողոցում իրեն ավելի զուսպ դրսեւորել»:

Լրահոս

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները