Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երբ Նիկոլ Փաշինյան-ը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր՝ տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է՝ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության։ Բայց այսօր, արդեն վարչապետի կարգավիճակում, հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին՝ այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։


Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյան բացատրել է, թե գործող մեխանիզմն այլևս արդյունավետ չէ, միաժամանակ առաջացնում է զգալի ծախսեր։


Այս մոտեցումը նույնությամբ ներկայացվել է նաև խորհրդարանական քննարկման հրապարակային հաղորդագրություններում։ Իշխանությունն, ըստ էության, ասում է՝ թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը «Ազդարարն» է։ Բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք. պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն՝ խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։


Իշխանության հիմնավորումն առաջին հայացքից կարող է նույնիսկ գրավիչ թվալ՝ թվայնացում, արագություն, ծախսերի կրճատում։ Բայց իրականում սա հերթական դեպքն է, երբ «արդյունավետության» անվան տակ վերացվում է մի ամբողջ ոլորտի կենսունակությունը։ Որովհետև պետությունը, եթե իսկապես մտահոգ լիներ հանրության իրազեկմամբ, կարող էր ոչ թե մեկ հարվածով զրոյացնել թերթերի դերը, այլ ստեղծել անցումային, համակցված մեխանիզմ՝ և՛ թվային, և՛ տպագիր։ Սակայն ընտրվել է ամենակոշտ տարբերակը՝ ամբողջ հոսքը տեղափոխել ինտերնետային հարթակներ։


Սա նաև քաղաքական որոշում է։ Իշխանությունը վաղուց է ցույց տալիս, որ անկախ ու քննադատական մամուլն իր համար ոչ թե ժողովրդավարական անհրաժեշտություն է, այլ ավելորդ աղմուկ։ Իսկ տպագիր մամուլը, որքան էլ սահմանափակ տիրույթում, դեռևս մնում է այն հարթակը, որը դուրս է օրվա ալգորիթմային թելադրանքից, սոցցանցային մանիպուլյացիաներից ու պետական թվային հարթակների վերահսկվող միջավայրից։


Թերթը կարելի է չսիրել, կարելի է չկարդալ, բայց պետությունը իրավունք չունի վարչական լուծումներով այն դարձնել տնտեսապես անիմաստ։ Առավել սուր է հակասությունը հենց Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Մարդը, որը մամուլից է եկել քաղաքականություն, այսօր փաստացի իր կառավարության ձեռքով մասնակցում է տպագիր մամուլի վերջնական մղմանը լուսանցք։ Սա արդեն ոչ թե պարզապես քաղաքականություն է, այլ կենսագրական հակասություն։


Նախկին խմբագիրը, որ պետք է հասկանար մամուլի շնչի արժեքը, այսօր լռությամբ կամ համաձայնությամբ դիտում է, թե ինչպես են փակում այդ շնչի վերջին անցքերը։ Ի վերջո, սա ընդամենը օրենքի նախագիծ չէ։


Սա վերաբերմունք է տպագիր մամուլի հանդեպ, վերաբերմունք քննադատական խոսքի հանդեպ, վերաբերմունք այն միջավայրի հանդեպ, որը տարիներ շարունակ եղել է հանրային բանավեճի կարևոր մաս։ Եվ երբ այս նախագիծը դառնա օրենք, ապա կարելի է արձանագրել՝ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ընտրեց ոչ թե մամուլի բազմազանության պահպանումը, այլ դրա նեղացումը՝ պետական որոշման ուժով։ Այսպիսով, նախկին խմբագրի իշխանության օրոք տպագիր մամուլը ոչ թե աջակցություն է ստանում, այլ նոր հարված։


Եվ այդ հարվածը գալիս է ամենացավոտ տեղին՝ գոյատևման աղբյուրին»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները