Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերջին շաբաթներին ներկայացվում է որպես պետական կառավարման մշակույթի նոր դրսևորում՝ շարունակական կրթության օրինակ։ Սակայն նրա վարքը ՀՀ քաղաքացիների հետ շփման մեջ հակադրվում է կրթված մարդու վարքին։ Կիրակի օրը Երևանի մետրոյում քարոզարշավի ընթացքում լարված և կոշտ զրույց ունեցավ նա արցախցի մի կնոջ՝ Արմինե Մոսիյանի հետ՝ նրան մեղադրելով երկիրը թողնել, փախչելու մեջ։ Մինչդեռ նա զոհված հերոսի դուստր է, ով մինչև վերջին օրը իր հայրենիքում ապրելու իրավունքի համար կռիվ է տվել։


Ասել, որ քննադատվեց Փաշինյանի պահվածքը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Անգամ քաղաքական գործընթացներին ընդգծված իներտություն ցուցաբերող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձագանքեց՝ հորդորելով զսպվածություն և զգայունություն պահպանել։ Բայց ուշագրավն այս իրավիճակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրթվում է, վերապատրաստվում։ Հետաքրքիր է՝ նրան ի՞նչ են սովորեցնում ակադեմիայում, որ չի հասկանում՝ ինչպես դրսևորի իրեն հանրային տիրույթում։ Հիշեցնենք, որ Կառավարման ակադեմիայի հիմնական առաքելությունը հանրապետության կառավարման ոլորտի համար մասնագետների պատրաստումն է, կառավարչական կադրերի որակավորման բարձրացումը։ Ինչու չի հաջողվում որակավորման բարձրացման հասնել Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ։ – Պարոն Ղազեյան, ինչպե՞ս են ընթանում վարչապետի մասնակցությունը դասընթացներին, ինչպիսի՞ն է նրա ներգրավվածությունն ակադեմիական միջավայրում։ – Համենայն դեպս, երկու կողմից էլ ես հարցել եմ, երկու կողմն էլ դրական են գնահատում թիմային աշխատանքները։


Ինձ թվում է, վիդեոներից էլ է երևում, որ ազատ շփվում են ու, որպես ունկնդիր, ոչ մի կաշկանդվածություն չկա՝ ո՛չ դասախոսների, ո՛չ խմբի անդամների մեջ։ Հավասարը հավասարի, որպես ունկնդիր, իրենք անցնում են իրենց դասապրոցեսը։ – Վերջին օրերին հանրային քննարկումների առիթ դարձած միջադեպը ինչպե՞ս կմեկնաբանեք։ – Ճիշտն ասած, չեմ տեսել։ Չգիտեմ, ինչի մասին է խոսքը։ – Միջադեպը լայնորեն քննարկվել է թե՛ հանրապետությունում, թե՛ միջազգային հարթակներում։ Տեղյակ չե՞ք դրա մասին։ – Ես ֆբ-ում չկամ։ Սոցցանցերում չկամ։ Չեմ տեսել։


– Նույնիսկ լրատվամիջոցներով չե՞ք տեղեկացել տեղի ունեցածի մասին։ – Չէ, շաբաթ-կիրակի է եղել։ – Տեղեկացնում եմ ձեզ, որ հրապարակված տեսանյութերում վարչապետը քաղաքացիների հետ շփման ընթացքում մատ թափ տալով է խոսում, բղավելով և վիրավորելով։


Ինչպե՞ս կգնահատեք նման վարքագիծը քաղաքացիների հետ հաղորդակցության տեսանկյունից։ – Ձեր գնահատականն է։ Ես չեմ կիսում, եթե այդպես ագրեսիվ տերմիններ եք օգտագործում։ Միայն դասապրոցեսի մասին կարող եմ ասել, որ ամբողջը ընթանում է նորմալ մթնոլորտում, ընդմիջման ժամին շատ բարյացակամ շփվում են մեկը մյուսի, խմբի անդամների հետ։ Այդպես ագրեսիվ, ձեր բնորոշմամբ, չեմ տեսել։ Խմբի անդամներից էլ չկա նման արձագանք։


Անկաշկանդ մեկը մյուսի հետ շփվում են՝ որպես ունկնդիրը ունկնդրի հետ։ – Պարո՛ն Ղազեյան, այսինքն՝ չեք սպասո՞ւմ Փաշինյանից, չեք հավատո՞ւմ, որ կարող է բարկանալ քաղաքացիների վրա, մատ թափ տալով կխոսել։ – Չէ, չեմ կարծում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները