Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:


Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ:


Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն: Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված:


Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց: Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են... «խաղաղություն բերելուց»:


Ի լրումն, մեջտեղ են նետել վերը նշված կեղծ թեզը, թե իրենք խաղաղության «աղավնիներն» են, իսկ մյուս բոլորը՝ «բազեներ»: Բայց դա՝ դեռ իր հերթին: Միաժամանակ, հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ կա Փաշինյանի ու նրա ՔՊ-ի տարփողած «խաղաղության» տակ: Այն, որ իրենց «ուրախ ավտոբուսի» ու պլակատների վրա մեծ-մեծ տառերով գրել են: Առհասարակ, խաղաղության գրավականն այն է, որ հավանական հակառակորդների միջև լինի ռազմական, ռազմաքաղաքական, արտաքին-քաղաքական ուժերի ու հնարավորությունների որոշակի հավասարակշռություն:


Ըստ այդմ՝ մարտունակ և ժամանակակից պահանջներին համարժեք սպառազինված բանակ, համադրվող շահերով հնարավորինս վստահելի դաշնակիցներ, դիմացինի վրա նաև «երրորդ կողմերի» միջոցով ազդելու հնարավորություններ: Հարկավ կան նաև լրացուցիչ այլ գործոններ, ինչպես, օրինակ՝ հարևան երկրների, ժողովուրդների միջև եղած (ձևավորված) բարեկամական կամ հակառակը՝ թշնամական հարաբերությունները: Լավ, իսկ ի՞նչ կա Փաշինյանի «խաղաղության» տակ. մեծ հաշվով, կամ եթե հակիրճ՝ ոչինչ չկա:


Չէ, հասկանալի է, որ ինչ-որ զենք-զինամթերք ձեռք բերվել է, բայց հազիվ թե դա համադրելի է այն ինտենսիվ ռազմականացմանն ու սպառազինմանը, ինչ դիտարկվում է թշնամի Ադրբեջանի պարագայում: Ի լրումն, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն խորացնում են ռազմական համագործակցությունը ևս, ինտենսիվորեն զորավարժություններ են անցկացնում պարբերաբար: Այս ամենին գումարած՝ Հայաստանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, էլ ավելին՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը:


Այսինքն, այն կառույցի, որի միջոցով, շոշափելի միջոցներ խնայելով, Հայաստանը նախկինում կարողանում էր համադրելի սպառազինություն ձեռք բերել՝ ապահովելով խաղաղության համար անհրաժեշտ հավասարակշռությունն ու բուն խաղաղությունը: Ու երբ դիտարկում ես Փաշինյանի «խաղաղության» բացվածքը, պարզվում է, որ այն բաղկացած է... Ալիևի «բարի կամքից» ու ցանկությունից, գումարած՝ Էրդողանի «բարի կամքն» ու «ցանկությունը:


Եվ գումարած՝ Թրամփի ասածներն ու TRIPP-ը: Նույնիսկ ծիծաղելի է քննել Ալիևի ու Էրդողանի «բարի կամքի» տարբերակները: Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են և ցանկանում են Հայաստանի պետականության վերացում, հայության բնաջնջում և կենսատարածքի յուրացում: Հենց այդ երկու պետությունները, իրենց ներկայիս տարածքայնությամբ, ասվածի ամենից ցցուն վկայությունն են:


Ինքնասպանությանը համարժեք միամտություն է կարծել, թե նրանց մղումներն ու ծրագրերը փոխվել են: Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա առկա իրողությունները, մասնավորապես՝ Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման և հարևան Իրանի հակահարվածների խորապատկերում այդ՝ բազմագովազդված «դարի նախագիծը» երևակվում է որպես խիստ անհեռանկարային: Սա՝ մեղմ ասած: Տեսաք` նույնիսկ Փաշինյանը առկա պայմաններում չի փորձում դրա մասին ծպտուն հանել:


Այսինքն, նույնիսկ իր երկրպագուները կարող են ծիծաղել: Մինչդեռ, հիշեցնենք Փաշինյանի ու թիմակիցների ոչ շատ վաղուցվա ինքնավստահ հայտարարությունները, թե TRIPP-ով 99 տարով կայունություն են բերել, այն 99 տարով Հայաստանի անկախությունը կապահովի, այս, այն: Այդ քարոզչական փուչիկն էլ պայթեց: Կամ՝ դեռ չիրագործված՝ հօդս ցնդեց, ինչպես Ծոցի արաբական երկրներում հօդս ցնդեցին այնտեղ տեղակայված ամերիկյան բազմամիլիոնանոց, գերթանկարժեք ռադարային համակարգերն ու նավթառատ արաբական երկրների ապահովության ու անվտանգության պատրանքները: Ամփոփենք. կեղծ է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերելու, իսկ մյուսները՝ ոչ:


Ավելին, Փաշինյանի փիարային «խաղաղության» տակ չկան իրական գործոններ, չկա խոր, բազմակողմանի հաշվարկ, չկան երաշխիքներ: Փաշինյանական «խաղաղության» տակ բան չկա, այն ընդամենն պլակատների վրա գրված բառ է: Այդ պայմաններում, ի դեպ, ընդդիմադիր որոշակի ուժերի նախանշած՝ երաշխավորված խաղաղության թեզն առնվազն շատ ավելի է արժանի ուշադրության:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում